Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհետ կորածների, գերիների հարցը պետք է լինի բանակցությունների նախապայման, օր առաջ լուծվի, ոչ թե վերջին կետ»․ Սյուզաննա Ավետիսյան

Հոկտեմբեր 06,2026 17:38 Share
Աջակցեք aravot.am-ին

«Անհետ կորածների և գերիների հարցը պետք է լինի բանակցությունների նախապայման, պետք է լուծվի օր առաջ, ոչ թե վերջին կետ»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սյուզաննա Ավետիսյանը։

Պատգամավորն ասաց, որ վերջին օրերին հանդիպել է անհետ կորածների ընտանիքներին․ «Այդ ընտանիքներում տարիներ շարունակ ծննդյան օր, Ամանոր, ոչ մի տոն էլ չի նշվում, մի կտոր հացն ուտում են կիսատ, չգիտեն՝ իրենց հարազատը ո՞ղջ է, թե՞ ոչ, արդյոք որևէ բան կերե՞լ է, թե՞ ոչ։ Այս մարդկանց խնդիրները չեն լուծվելու, եթե մենք չկիսենք նրանց ցավը։ Մենք խոսում ենք իրականության մեջ գոյություն չունեցող խաղաղության մասին։ Այս մարդիկ պետք է սպասե՞ն, մինչև ե՞րբ՝ մինչև ձեր փայփայած, բայց անիրատեսական խաղաղության հաստատո՞ւմը, մինչև Բաքվի ռեժիմը վերջնական կապիտուլյացիայի՞ ենթարկի ՀՀ-ն։ Այս հարցն օր առաջ պետք է լուծվի, քանի որ ամեն օրը կյանք արժե»։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031