Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը պարտավորեցրեց հերքել արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանի վերաբերյալ զրպարտող տեղեկությունները

Հոկտեմբեր 07,2026 12:30 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը բավարարել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանի հայցն ընդդեմ Տիգրան Վարդանյանի՝ զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքելու և զրպարտության համար փոխհատուցում վճարելու պահանջների վերաբերյալ։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական ակտով Տիգրան Վարդանյանը պարտավորվել է իր ֆեյսբուքյան էջում՝ բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով, հրապարակայնորեն հերքել իր կողմից տարածված տեղեկությունները հետևյալ կերպ.

«05.03.2025 թվականին ես Ֆեյսբուք սոցիալական կայքում՝ Նարեկ Մանթաշյան օգտատիրոջ կողմից արված գրառման տակ տեղադրել եմ մեկնաբանություն։ Հայտնում եմ, որ մեկնաբանությամբ տարածած տեղեկությունները զրպարտում են Գրիգոր Մինասյանին և չեն համապատասխանում իրականությանը»։

Դատարանի որոշմամբ Տիգրան Վարդանյանը պարտավորվել է վճարել նաև սահմանված դրամական փոխհատուցում։

Գրիգոր Մինասյանի խախտված իրավունքների և օրինական շահերի դատական պաշտպանությանն ուղղված իրավական գործընթացն իրականացրել է «AM» իրավաբանական ընկերությունը՝ ի դեմս ավագ իրավախորհրդատու, փաստաբան Արման Ներսիսյանի։

Գործը ևս մեկ անգամ ընդգծում է պատվի և արժանապատվության պաշտպանության, ինչպես նաև հրապարակայնորեն տարածված տեղեկությունների իրավական գնահատման կարևորությունը։

«AM» իրավաբանական ընկերություն

«Առավոտ» օրաթերթ
06.10.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել