Լրահոս
Օրվա լրահոսը

MapFact. որքա՞ն տարածք է օկուպացրել Ադրբեջանը Կապան-Մեղրի հատվածում 2020թ.-ից. «Հետք»

Հոկտեմբեր 08,2026 23:50 Share
Աջակցեք aravot.am-ին

44-օրյա պատերազմից հետո՝ 2021-2023 թթ., Ադրբեջանը մի քանի հարձակումներով 47 քկմ է օկուպացրել Սյունիքի մարզի հյուսիսում՝ Վայոց Ձորի հետ սահմանից մինչեւ Տեղ գյուղ:

Սակայն հակառակորդը կարեւոր տարածքներ ու բարձունքներ է զավթել նաեւ Կապան-Մեղրի ուղղությամբ:

Կապանի հատվածում ադրբեջանցիները Հայաստանի սուվերեն տարածք են մտել 2021-ի մայիսյան լայնածավալ ագրեսիայից ավելի շուտ:

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի վկայությամբ՝ դա տեղի է ունեցել դեռ 2020-ի հոկտեմբերին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, Ծավ եւ Ներքին Հանդ գյուղերից հարավ:

Սակայն Պաշտպանության նախարարությունը հետագայում հերքել էր այդ լուրը: Իրականում գերատեսչությունը մանիպուլացնում էր:

Ըստ մեր չափումների, որոնք կատարել ենք Google Maps-ով, 2020-ից մինչեւ այսօր՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, Ադրբեջանը Գեղարքունիքի մարզում օկուպացրել է 64.15 քկմ, Վայոց Ձորում՝ 64.6 քկմ, Սյունիքի հյուսիսում՝ 47.02 քկմ, իսկ Կապան-Մեղրի հատվածում՝ 20.7 քկմ: Ընդհանուր ստացվում է 196.47 քկմ: Մեր տարածքի հաշվին առաջացած չեզոք գոտին այս թվերի մեջ չի մտնում:

Բնականաբար, Google Maps-ը դիտարկման եւ չափման իդեալական գործիք չէ, բայց եղածների մեջ լավագույններից է:

1991 թվականի անկախությունից հետո Հայաստանի Հանրապետությունը երբեք այսպիսի տարածքային կորուստներ չի ունեցել: Պատահական չէ, որ Փաշինյանի իշխանությունը խուսափում է իր օրոք տեղի ունեցած ադրբեջանական օկուպացիայի կոնկրետ թվեր հայտնել, փոխարենը խիստ մոտավոր տվյալներ է ներկայացնում 1990-ականներից մինչ օրս մեր ունեցած հողային կորուստների մասին: Բայց սա պարզապես մանիպուլյացիա է հանրության առաջ:

Հայաստանի տարածքային կորուստները Ն. Փաշինյանի իշխանության օրոք՝ սկզբնաղբյուր կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031