Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավոր Արշակ Մաթևոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նիստը նշանակված է

Հոկտեմբեր 09,2026 13:00 Share
Աջակցեք aravot.am-ին

Արդարադատության նախարարի 21.07.2026 թ. թիվ 82-Ա որոշմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արշակ Մաթևոսյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։

Լիազոր մարմնի կողմից 22.09.2026 թ. կայացվել է «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արշակ Մաթևոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» թիվ 116-Ա որոշումը։ Որոշումը և կից փաստաթղթերը Խորհուրդ են մուտքագրվել 25.09.2026 թ-ին։

Արդարադատության նախարարի կողմից ներկայացված Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արշակ Մաթևոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննության կապակցությամբ Բարձրագույն դատական խորհրդի նիստը նշանակվել է 2026 թ. հոկտեմբերի 26-ին։

Հիշեցնեմ, Արշակ Մաթևոսյանն այն դատավորն էր, ում օրոք երեք անչափահասների մայրը՝ 8֊ամսյա, կուրծք ուտող երեխայի հետ հայտնվեց անազատության մեջ։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.10.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել