Լրահոս
Օրվա լրահոսը

«Փորձել եմ երեխային զերծ պահել նման նյարդային դեպքերից». դատավոր

Մայիս 08,2026 12:00 Share

Դատավորին պատասխանատվության ենթարկելու գործով ԲԴԽ անդամներին` բացարկ  եւ ինքնաբացարկ

Մայիսի 11-ին Բարձրագույն դատական խորհրդի հերթական նիստում կհրապարակվի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեխակ Գեւորգյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշման եզրափակիչ մասը:

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի այս տարվա հունվարի 14-ի թիվ 06-Ա որոշմամբ հարուցվել էր կարգապահական վարույթ, քաղաքացու հաղորդման հիման վրա: Նախարարի 24-Ա որոշմամբ միջնորդություն էր ներկայացվել ԲԴԽ` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:

Առաջին նիստը նշանակվել էր ապրիլի 13-ին, ապա` ապրիլի 27-ին:

Իսկ հիմա տեղեկացնեմ որոշ մանրամսներ ապրիլյան նիստից:

Դատավորը նիստին հայտնեց, որ նախորդ նիստին ծանուցված չէր եղել, չնայած հետո պարզվեց, որ իր մեյլին ուղարկված ծանուցագիրը չի բացել:

Դատական նիստին ներկայացվել էր փոխնախարար Քոչարյանի` նիստին  մասնակցության մասին փաստաթղթերը: ԱՆ ներկայացուցիչը բացարկ է հայտնել ԲԴԽ անդամ Մերի Համբարձումյանին, քանի որ նա վարչական դատարանում դիրքորոշում էր արտահայտել, փաստական հանգամանքների վերաբերյալ, տվել էր գնահատականներ, հիմնավոր չլինելու վերաբերյալ: Ըստ 6 էջանոց միջնորդության հեղինակի, Համբարձումյանը  կարող էր կանխակալ մոտեցում ունենալ:

Ապրիլյան նիստին նախագահող Ա. Աթաբեկյանը հայտնել էր, որ քսան տարի առաջ դատավորի հետ  համատեղ աշխատել են ՀՀ տնտեսական դատարանում, եւ մինչ խորհրդակցական սենյակ մտնելը հրավիրեց մասնակիցների ուշադրությանը:  ԲԴԽ անդամ Քրիստինե Մկոյանը Վճռաբեկ դատարանում նույնպես մասնակցել էր տվյալ գործով բողոքի վարույթ ընդունելուն:

ԱՆ-ն ասվածը ընդունեց ի գիտություն, Ք.Մկոյանի վերաբերյալ որեւէ խնդիր ու խոչընդոտ չտեսան, չեղավ միջնորդություն: Չնայած դրան, Ք.Մկոյանը հանդես եկավ ինքնաբացարկի միջնորդությամբ, հայտնեց, որ, որպես Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր, մասնակցել էր պալատի նիստին:

ԲԴԽ-ն որոշել է  ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ ԲԴԽ հերթական անդամի միջնորդությունը բավարարել:

Հարց էր ուղվել նաեւ նախագահող Ա.Աթաբեկյանին, թե արդյոք կապ եղե՞լ է հետագայում մարզի դատավորի հետ, ստանալով բացասական պատասխան, նախարարության ներկայացուցիչները բավարարվել էին ասվածով:

ԲԴԽ որոշմամբ Մերի Համբարձումյանին բացարկ հայտնելու միջնորդությունը բավարարվել է, նա չի մասնակցի դատավորի դեմ շարունակվող գործընթացներին:

Դատավորը հարցեր չուներ նիստին, նա միայնակ էր ներկայացնում իր շահերը:

Ինչ խախտում էր վերագրվում դատավորին, հարցրեց Ա.Աթաբեկյանը:

Ըստ ԱՆ ներկայացուցիչ Զեյնալյանի` դատավորը կիրառել է պաշտպանության միջոց, ապա վերացրել է իր իսկ որոշումը, այլ հանգամանք որոշման հիմքում դնելով:

Վարույթի հիմքում դրված էր ընտանեկան բռնության գործով դատարանի կայացրած որոշման հետ. հայրը գնացել էր մանկապարտեզ հանդիպման, հանդիպումը տեղ է ունեցել դատարանի՝ տեսակցության կարգի որոշման համաձայն: Այսինքն, խախտում չի եղել:

Սակայն եղել է բողոք մոր՝ բռնության ենթարկվածի կողմից…

Դատավորը հայտնեց նաեւ, որ գործի քննության ողջ փուլում որեւէ ապացույց չի տրամադրվել դատարանին, որ տեղի է ունեցել որեւէ կոպիտ խախտում բողոքաբերի իրավունքների, նկատի ունենալով, որ երկու կողմերի միջեւ վեճը լարված է, երեխայի վրա կարող է ազդել, կայացրել է որոշում, որպեսզի «երեխային զերծ պահի նման նյարդային դեպքերից»:

Հիշեցնեմ, 2012 թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ նախագահի հրամանագրով նա նշանակվել էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

ԲԴԽ-13-Ո-20 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թ. հունիսի 8-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.05.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031