Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը կասեցրել է Շինարարների փողոցի խանութներից մեկի ապամոնտաժումը. մյուսները հույս ունեն, որ որոշումն իրենց վրա էլ կազդի

Հոկտեմբեր 12,2026 20:33 Share
Աջակցեք aravot.am-ին

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոցում գտնվող խանութներից մեկի սեփականատերը դատարանի միջոցով հասել է իր գույքի քանդմանն ուղղված գործողությունների ժամանակավոր արգելմանը։

Հոկտեմբերի 12-ին ՀՀ վարչական դատարանը բավարարել է Մկրտիչ Վարդանի Նահապետյանի՝ հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը՝ Երևանի քաղաքապետին պարտավորեցնելով ձեռնպահ մնալ իրեն պատկանող խանութի քանդումից կամ ապամոնտաժումից։

Հոկտեմբերի 13-ին նախատեսված ապամոնտաժումների վերաբերյալ մտահոգություն հայտնող մյուս տնտեսվարողները ևս պնդում են, որ իրենց տարածքների սեփականության վկայականներն առկա են։ Սակայն դատարանի այս որոշումը վերաբերում է միայն հայցվորի՝ կոնկրետ հասցեում գտնվող գույքին։

ՀՀ վարչական դատարանի՝ հոկտեմբերի 12-ի որոշման համաձայն՝ Մկրտիչ Նահապետյանը հոկտեմբերի 9-ին դատարան է ներկայացրել հայցադիմում՝ պահանջելով Երևանի քաղաքապետին պարտավորեցնել ձեռնպահ մնալ Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոցի 15 շենքի 15/14 հասցեում գտնվող անշարժ գույքի քանդմանն ուղղված ցանկացած գործողությունից։

Դատարանը՝ դատավոր Աննա Դիլբարյանի նախագահությամբ, նույն օրը հայցադիմումն ընդունել է վարույթ։ Ուսումնասիրելով հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը՝ դատարանը որոշել է ժամանակավորապես բավարարել հայցվորի պահանջը։

Որոշման մեջ նշվում է, որ Կադաստրի կոմիտեի վկայականի համաձայն՝ հայցվորին սեփականության իրավունքով պատկանում է նշված հասցեում գտնվող՝ 81.4 քմ մակերեսով խանութը՝ 01-001-0021-0140-001 կադաստրային ծածկագրով։

Դատարանը որոշման մեջ հատուկ անդրադարձել է նաև խանութի իրավական կարգավիճակին։ Կադաստրի կոմիտեի վկայականի համաձայն՝ 81.4 քմ մակերեսով խանութը սեփականության իրավունքով պատկանում է հայցվորին։ Դատարանն արձանագրել է, որ գործի նյութերում ապացույցներ չկան, որ այն ինքնակամ կառույց է՝ համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողամասի վրա։ Այս հանգամանքը դատարանը հաշվի է առել հայցի ապահովման միջոց կիրառելու հարցը լուծելիս։

Որոշման համաձայն՝ Երևանի քաղաքապետը պարտավոր է ձեռնպահ մնալ նշված խանութի քանդմանն ու ապամոնտաժմանն ուղղված ցանկացած գործողությունից։ Այն ենթակա է անհապաղ կատարման, ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031