Սահմանադրական դատարանը, պետք է ասել՝ կանխատեսելիորեն, մերժել է «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների կողմից ներկայացված դիմումի քննությունը: Ընդդիմադիր խմբակցությունները այդ դիմումով վիճարկում էին ԱԺ կողմից կառավարության ծրագիրը հաստատելու մասին որոշման սահմանադրականությունը: Դա այն որոշումն է, որով ԱԺ-ն, իսկ ավելի ստույգ՝ ԱԺ ՔՊ խմբակցությունը հաստատել է կառավարության ծրագիրը, որի մեջ, ինչպես հայտնի է, կա առանձին հակաեկեղեցական մաս՝ «Հոգևոր անվտանգություն» բաժինը:
Շատ հետաքրքիր է, բայց Սահմանադրական դատարանը որոշման մեջ մասնավորապես նշել է, որ կառավարության ծրագիրը… քաղաքական հայտարարություն է: Չէ, լուրջ. «Սահմանադրական դատարանը փաստում է, որ Կառավարության ծրագրի դրույթներն ինքնին չեն կարող հանդիսանալ սահմանադրական վերահսկողության առարկա, քանի որ դրանք չունեն նորմատիվ բովանդակություն։ Դրանք քաղաքական հայտարարություններ են, որոնք ձեռք են բերում իրավական նշանակություն միայն հետագա իրավաստեղծ գործունեության արդյունքում, հետևաբար՝ ԱԺՈ-3-Ն որոշումը, որով հավանություն է տրվում այդ ծրագրին, նույնպես չի կարող հանդիսանալ սահմանադրական վերահսկողության առարկա այն առումով, որքանով դա վերաբերում է ծրագրի բովանդակային դրույթներին...»:
Այսինքն, ՍԴ այդ որոշմամբ նշվում է, որ կառավարության որոշումը, որով հաստատվում է կառավարության գործունեության ծրագիրը, նաև ԱԺ որոշումը, որով այդ նույն ծրագիրը հաստատվում է… իրավական առումով ոչ մի բա՞ն են: Զուտ քաղաքական հայտարարություններ են, իսկ դրանք ՍԴ քննության առարկա չեն կարող լինել: ՍԴ որոշումն այնպիսի տպավորություն է թողնում, որ երկար փնտրել ու գտել են ինչ-որ մի սողանցք, որ հարցի քննությունից ու հրապարակայնացումից որևէ կերպ խուսափեն:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում



















































