Ռուսական երկաթուղիների կոնցեսիայի պահպանման հարցը չի դրվել, ArmeniaSputnik–ի թղթակցին ասաց ՀՀ կառավարության հետ հանդիպումից դուրս եկած «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն (ընկերության կառավարման ներքո է գտնվում Հայաստանի երկաթուղին) Օլեգ Բելոզյորովը։
«Մենք քննարկել ենք կոնցեսիոն համաձայնագրի կատարումը․ այն կատարվում է, և պայմանավորվել ենք համատեղ աշխատել»,–ասաց նա։
Նա շնորհակալություն հայտնեց հայկական կողմին` նշելով, որ լավ արդյունք ունեցան քննարկումից։
Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Մոսկվան Երևանից պաշտոնական դիմումներ չի ստացել՝ Հարավկովկասյան երկաթուղու հետ կոնցեսիոն համաձայնագիրը դադարեցնելու վերաբերյալ։



















































