ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար վերանշանակված, ՔՊ-ական Տիգրան Պետրոսյանը, որը 2020 թվականից տարբեր պաշտոններ է զբաղեցրել վարչապետի աշխատակազմում, նախորդ տարի վաճառել է իր հին՝ 2019 թվականի արտադրության «Մերսեդեսը» և ձեռք բերել 2025 թվականի արտադրության 160,000 դոլարանոց նոր «Մերսեդես»: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է՝ ուսումնասիրելով Պետրոսյանի 2025 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագիրը:
Հաշվետու տարում Պետրոսյանը հայտարարագրել է 9 անշարժ գույք, որից 7-ը՝ Երևանում (միայն 5-ը ձեռք է բերվել վերջին 4 տարում):
Մասնավորապես, Պետրոսյանը Արաբկիրում միանձնյա տնօրինում է ոչ բնակելի և ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող շինություն (գնվել է 2019-ին), ավտոկայանատեղի (գնվել է 2024 թվականին), ինչպես նաև Ավանում՝ անավարտ շինություն (գնվել է 2024-ին):
Համատեղ սեփականության իրավունքով Պետրոսյանը տնօրինում է բնակարաններ Արաբկիրում (գնվել է 2023-ին) և Քանաքեռ-Զեյթունում (գնվել է 2024-ին), հողամասեր Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում (ձեռք են բերվել 2020 թվականին նվիրատվության և գնման միջոցով), ինչպես նաև բազմաբնակարան բնակելի շինություններ Երևանի Կենտրոնում (գնվել է 2023-ին) և Արաբկիրում (գնվել են 2017 և 2019 թվականներին)։
Կարդացեք նաև
2025 թվականի տարեսկզբին Պետրոսյանը հայտարարագրել է երեք տրանսպորտային միջոց, որոնցից երկուսը տարվա ընթացքում օտարել է։
Փոխարենը՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում Պետրոսյանը 2025 թվականի սեպտեմբերի 11-ին 61,535,000 դրամով (մոտ $160,792 ԱՄՆ դոլար) ձեռք է բերել 2025 թվականի արտադրության MERCEDES-BENZ։
Տիգրան Պետրոսյանի կանխիկ դրամական միջոցները տարեվերջին կազմել են 17,000 եվրո, 165,000 ԱՄՆ դոլար և 127,000,000 դրամ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



















































