Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցությունը Երևանում անցկացվող COP 17-ին դեռ հաստատված չէ

Հոկտեմբեր 14,2026 17:25 Share
Աջակցեք aravot.am-ին

COP17-ի մեկնարկին հաշված օրեր են մնացել, սակայն Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունում դեռևս հստակ տեղեկություններ չունեն՝ Ադրբեջանն ու Թուրքիան ինչ պատվիրակություններով կմասնակցեն համաժողովին, կամ ընդհանրապես կմասնակցե՞ն արդյոք։

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ասաց, որ այս պահին դեռևս հաստատված չէ այդ երկու երկրների մասնակցությունը։

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե քանի պետության ղեկավար է հաստատել իր մասնակցությունը առաջնորդների գագաթնաժողովին:

Աբիսողոմոնյանի խոսքով՝ առաջնորդների գագաթնաժողովին գրանցվել է ավելի քան 50 բարձրաստիճան մասնակցություն։ Նա նշեց, որ միջազգային հարաբերություններում առկա մոտեցումները հաշվի առնելով՝ այս պահին ձեռնպահ կմնան մասնակից երկրների անունները հրապարակելուց, սակայն կարող են հաստատել, որ գագաթնաժողովին կմասնակցի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

Ինչ վերաբերում է միջոցառման կազմակերպման ծախսերին, ԱԳ փոխնախարարը նշեց, որ Ազգային ժողովում վավերացման գործընթացից հետո Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է համապատասխան թվերը։ Նրա խոսքով՝ գումարների հետ կապված գործընթացը համակարգում է այդ նախարարությունը, և անհրաժեշտության դեպքում այն հանդես կգա լրացուցիչ մանրամասներով։

Հիշեցնենք, որ COP17-ը Երևանում կմեկնարկի 2026 թվականի հոկտեմբերի 19-ին և կշարունակվի մինչև հոկտեմբերի 30-ը։

Հոկտեմբերի 16-ին նախատեսված է առաջնորդների գագաթնաժողովը, իսկ հոկտեմբերի 18-ին տեղի կունենա COP17-ի բացման արարողությունը։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031