Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է ՔԶԱԿ-ի արդյունավետ գործունեության ապահովումը

Նոյեմբեր 24,2026 19:44 Share
Աջակցեք aravot.am-ին

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության մասնակից պետությունների համաժողովի 31-րդ նստաշրջանին

Նոյեմբերի 23-ին Հաագայում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) մասնակից պետությունների համաժողովի 31-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկմանը:

ԱԳՄԱ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին՝ ընդգծելով, որ Հայաստանն ամբողջությամբ կատարում է իր ստանձնած պարտավորությունները։

Անդրադառնալով միջազգային անվտանգության առկա մարտահրավերներին՝ նախարարի տեղակալն ընդգծել է ՔԶԱԿ-ի կարևոր դերակատարությունը զինաթափման գլոբալ ռեժիմի պահպանման գործում՝ նշելով, որ Քիմիական զենքի կոնվենցիան միջազգային զինաթափման և չտարածման համակարգի հիմնասյուներից է։ Այս համատեքստում կարևորվել է մասնակից պետությունների միջև փոխադարձ վստահության, թափանցիկության և կառուցողական համագործակցության ամրապնդումը:

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև նոր և զարգացող տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության, կենսատեխնոլոգիաների և քիմիական գիտությունների առաջընթացին՝ ընդգծելով դրանց պատասխանատու և խաղաղ նպատակներով կիրառման կարևորությունը, ինչպես նաև հնարավոր չարաշահումների կանխարգելման ուղղությամբ միջազգային համագործակցության անհրաժեշտությունը։

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է նաև քիմիայի խաղաղ կիրառության խթանման, միջազգային գիտական համագործակցության և մասնակից պետությունների գիտատեխնիկական ու ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման կարևորությունը։

Այս համատեքստում բարձր է գնահատվել ՔԶԱԿ-ի ՔիմՏեք կենտրոնի գործունեությունը՝ որպես գիտական հետազոտությունների, նորարարության, գիտելիքների փոխանակման և տեխնիկական կարողությունների զարգացման կարևոր հարթակ։ Ընդգծվել է նաև կենտրոնին Հայաստանի կողմից տրամադրված ֆինանսական աջակցությունը:

ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է ՔԶԱԿ-ի արդյունավետ գործունեության ապահովումը՝ հիմնված թափանցիկության, հաշվետվողականության, ներառականության և աշխարհագրական հավասար ներկայացվածության սկզբունքների վրա՝ ընդգծելով մասնակից պետությունների միջև կառուցողական երկխոսության և փոխհամաձայնության ձևավորման անհրաժեշտությունը։

 

Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30