ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ հանդիպումից հետո՝ պատասխանելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում նոր բանագնացի նշանակման վերաբերյալ հարցին, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը լավատեսական կանխատեսումներ արեց։ Նրա ձևակերպմամբ՝ գործընթացն այնքան է հասունացել, որ բնական կլինի ցանկացած օր ունենալ վերջնական և ամբողջական կարգավորում։
Հարցին՝ կհնչեցնի՞ նոր բանագնացի անունը, Արարատ Միրզոյանն այսպես արձագանքեց. «Անկեղծ ասած՝ դեռ հարց է՝ կարիք կա՞ նոր բանագնացի, թե՞ ոչ, որովհետև կարող է պատահել՝ սահմանի բացումն ավելի շուտ լինի, քան նոր բանագնացի համաձայնեցումը»։
Նախարարը նաև հավելեց, որ Հայաստանն ու Թուրքիան գրեթե ամենօրյա շփումների մեջ են, բանակցություններն էլ ընթանում են շարունակաբար։
Ինչ վերաբերում է Կարսում անցկացված հայ-թուրքական գործարար համաժողովին, Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ այն երկու կողմում էլ հետաքրքրություն է առաջացրել։ Նաև անհրաժեշտություն է տեսնում ավելի ընդլայնված կազմով նման համաժողով Հայաստանում կազմակերպելու։
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































