«Հայաստանում փոխվում են ԵԱՀԿ-ի նկատմամբ նախկինում ձևավորված ընկալումներն ու ակնկալիքները, և այժմ հայկական կողմը փորձում է կազմակերպության հետ համագործակցության նոր ուղղություններ մշակել: Հիմա մենք մտածում ենք ունենալ նոր նախաձեռնություններ, զարգացնել նոր ծրագրեր»,- ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ հանդիպումից հետո հայտարարեց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը:
Արարատ Միրզոյանը հավելեց, որ քննարկել են ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական ուղղություններով համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Նրա խոսքով՝ հատկանշական է, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ հանդիպումը տեղի է ունենում COP-17-ի օրերին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































