Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավել ակտիվ ենք գործելու ՀՀ-ում անօրինականորեն ազատազրկված քաղբանտարկյալներին և մասնավորապես Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում»

Հոկտեմբեր 15,2026 13:40 Share
Աջակցեք aravot.am-ին

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահության և Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության կոմիտեի նախագահության հայտարարությունը

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը և Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության կոմիտեի նախագահության անդամներն իրենց ձայնն են բարձրացնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ մեծարգո պարոն Գագիկ Ծառուկյանի անհիմն և հակաօրինական ազատազրկման կապակցությամբ։

Պարոն Ծառուկյանի անունը հայտնի է որպես հայ ազգի մեծ բարերարի և մասնավորապես Հայ Առաքելական եկեղեցու հայտնի պաշտպանի։ Մեզանից շատերը Հայաստան այցի ժամանակ ծանոթացել են պարոն Ծառուկյանի գործունեությանը և, հատկապես, կառուցած եկեղեցիներին և տեղյակ են առաջինը պաշտոնապես քրիստոնեությունը ընդունած երկրում՝ Հայաստանում, Քրիստոսի արձանը տեղադրելու աշխատանքներին, որի իրականացմանը լծվել է պարոն Ծառուկյանը։

Տեղյակ ենք Հայաստանում նրա կողմից վերականգնված գործարաններին և կառուցած հսկայական քանակով շինությունների մասին։

Մենք տեղյակ ենք, որ Հայաստանի ղեկավարության և կոնկրետ վարչապետի կողմից իրականացվել են ընդդիմության ղեկավարների և ՀԱՍԵ-ի խոշորագույն ներկայացուցիչների նկատմամբ ռեպրեսիաներ և հակաիրավական գործողություններ, որոնց արդյունքում այսօր Եվրոպայում Հայաստանն ընկալվում է որպես հակաժողովրդական պետություն։

Մենք հայտարարում ենք, որ մենք առավել ակտիվ ենք գործելու Հայաստանում անօրինական ճանապարհով ազատազրկված քաղբանտարկյալներին և մասնավորապես պարոն Գագիկ Ծառուկյանին օգնելու, իրավական պաշտպանության և ազատազրկման դեմ պայքարում արդյունքի հասնելու հարցում։

ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյան

«ՀԱԵ պաշտպանության» կոմիտեի նախագահության անդամներ

Յան Չարնոգուրսկի (Սլովակիայի նախկին վարչապետ )

Ֆրանտիշեկ Միկլոշկո  (Սլովակիայի Ազգային խորհրդի նախկին նախագահ)

Պավել Հրուշովսկի  (Սլովակիա Ազգային խորհրդի նախկին նախագահ)

Բրատիսլավա

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031