Լրահոս
Օրվա լրահոսը

«Միջազգային հանրությունն անտեսում է․ Ադրբեջանը ոչնչացնում է նաև Արցախում մեր կենսաբազմազանությունը»․ Արտակ Բեգլարյան

Հոկտեմբեր 15,2026 14:10 Share
Աջակցեք aravot.am-ին

«COP17-ը նաև Արցախի ժողովրդի իրավունքների մասին է, որովհետև տարածաշրջանում ամենատուժած բնիկ ժողովուրդը Արցախի հայ ժողովուրդն է։ Այս պայմաններում, երբ նմանատիպ համաժողով է իրականացվում ՀՀ-ում, սակայն Արցախի ժողովրդի հարցերը, իրավունքները լրիվ անտեսվում են, մի բան էլ լեգիտիմացվում են Ադրբեջանի ցեղասպանական հանցագործությունները մեր հանդեպ, բնականաբար, խիստ անընդունելի է։ Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռացել մեր իրավունքները և պայքարելու ենք մեր վերադարձի իրավունքի համար, մշակութային ժառանգության պաշտպանության, մեր կենսաբազմազանությունը պաշտպանելու համար, որի անբաժան բաղադրիչը հենց բնիկ ժողովուրդն է»,- ՀՀ կառավարության շենքի դիմաց «Չկա կենսաբազմազանություն պաշտպանություն՝ առանց մարդու իրավունքների և արդարության» խորագրով բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց «Արցախ» միության» ղեկավար, Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

Նա փաստեց՝ COP17-ի օրակարգային հարցերից մեկը բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների հարցերի բարձրացումն է, նրանց իրավունքների պաշտպանությունը․ «Դրա հիմնաքարը մեր պարագայում վերադարձի իրավունքն է։ Այնինչ ոչ միայն մեր վերադարձի իրավունքը չի պաշտպանվում, այլև հյուրընկալ երկրի իշխանությունները մեզ ասում են՝ մոռացեք ձեր վերադարձի մասին, ոչ միայն մեր կենսաբազմազանությունը չի պաշտպանվում, այլև Ադրբեջանը ոչնչացնում է մեր բնությունը և մեր կենսաբազմազանությունը այնտեղ, նաև ոչնչացնում է մեր մշակութային լանդշաֆտը՝ բնական լանդշաֆտի հետ համատեղ։ Իսկ մշակութային լանդշաֆտի ՄԱԿ-ի համապատասխան նորմերով անբաժանելի է բնական լանդշաֆտին։ Մշակութային լանդշաֆտը ոչ միայն եկեղեցիներն են, այլև մեր ոչ նյութական մշակութային ժառանգությունը, որը ոչնչացվում է նաև մեր բռնի տեղահանման հետևանքով։ Ցավոք, ՀՀ իշխանությունները ոչ միայն աչք են փակում, այլև տարբեր հայտարարություններով լեգիտիմացնում եկեղեցիների և այլ մշակութային հուշարձանների ոչնչացումը։ Իսկ միջազգային հանրությունը և′ անտեսում է, և′ նաև միջազգային դիտորդ մարմիններ չի ուղարկում բռնազավթված Արցախ, որ հնարավորինս կանխեն հետագա հանցագործությունները»։

ՀՀ կառավարության դիմաց «Բնության պաշտպանությունն անբաժանելի է մարդու իրավունքներից» խորագրով ցույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031