Ես խաղաղության համաձայնագրի մեծ աջակից եմ, Հայաստանում COP17-ին նվիրված ասուլիսում հայտարարեց ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը: Այս մասին տեղեկանում ենք «Ազատություն» ռադիոկայանից։
«Հուսով եմ, որ խաղաղության համաձայնագրում արձանագրված կետերը շուտով կիրականացվեն, ու այդ իրականացումը կարագանա: Հուսով եմ իրապես, որ արագ առաջընթաց կլինի, որպեսզի հասցնեք ավարտի խաղաղության համաձայնագիրն ու այդ ընթացիկ խնդիրները կարգավորվեն», – հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին հարցին ի պատասխան ասաց Գուտերեշը:
Հարցին, թե ինչո՞ւ ՄԱԿ-ը մեծ ճնշում չի գործադրում Ադրբեջանի նախագահի նկատմամբ՝ ազատ արձակելու հայ գերիներին, ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը պատասխանեց. «Բոլոր կողմերին կոչ ենք անում հնարավորինս արագ իրագործել խաղաղության համաձայնագրի բոլոր դրույթները, որը նաև բնականաբար ներառում է կալանավորված անձանց»։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։



















































