Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի է ունեցել COP17–ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը

Հոկտեմբեր 15,2026 22:19 Share
Աջակցեք aravot.am-ին

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակում անցկացվող (COP17) Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը։

Նախ տեղի է ունեցել գագաթնաժողովին մասնակից պետությունների, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների դիմավորման արարողությունը։ Մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դիմավորել են ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին,  Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևին, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին, Ղրղզստանի Հանրապետության  նախագահ Սադիր Ժապարովին, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին, Զանզիբարի Ինքնավարության նախագահ Հուսեյն Ալի Մվինյիին, Ալժիրի Ժողովրդական Հանրապետության Ազգային խորհրդի խոսնակ Ազուս Նասրիին, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին։

Գագաթնաժողովին մասնակից պատվիրակությունների մյուս ղեկավարներին դիմավորել է Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։

Այնուհետև տեղի է ունեցել Առաջնորդների գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությունը։

ՀՀ վարչապետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031