Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են Հայաստան-Ղազախստան համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ ընդերքօգտագործման, կանաչ տրանսպորտի, վերականգնվող էներգետիկայի եւ այլ ուղղություններով

Հոկտեմբեր 15,2026 18:37 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր հանդիպել է Ղազախստանի Հանրապետության էկոլոգիայի և բնական պաշարների նախարար Ալիբեկ Կուանտիրովին, ով Հայաստանում է COP17-ի շրջանակներում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ղազախստան համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ ընդերքօգտագործման, կանաչ տրանսպորտի, վերականգնվող էներգետիկայի, թափոնների կառավարման և միջտարածաշրջանային համագործակցության ուղղություններով։

Անդրադառնալով ընդերքօգտագործման ոլորտում համագործակցությանը՝ նախարարը կարևորել է 2025 թվականի նոյեմբերին ստորագրված՝ Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և շինարարության նախարարության և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջև համագործակցության հուշագրի իրականացումը։

Փաստաթուղթը միտված է ոլորտում համագործակցության զարգացմանը և Հայաստանում CRIRSCO միջազգային համակարգի տեղայնացմանն ու ներդրմանն աջակցելուն։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև բնական ռեսուրսների արդյունավետ կառավարման, կանաչ տեխնոլոգիաների կիրառման և կլիմայական դիմակայուն ենթակառուցվածքների զարգացման հարցերը։

Դավիթ Խուդաթյանն ընդգծել է Հայաստանի և Ղազախստանի միջև գործընկերության խորացման կարևորությունը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031