Լրահոս
Օրվա լրահոսը

Վեհափառ Հայրապետին պատգամով բացուած յայտարարուեցաւ Դպրեվանքի 2026-2027 կրթական-ուսումնական տարեշրջանը

Հոկտեմբեր 11,2026 17:58 Share
Աջակցեք aravot.am-ին

Կիրակի, 11 Հոկտեմբեր 2026-ի առաւօտուն, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Սրբազնագոյն Կաթողիկոսին, Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ, Սրբոց Թարգմանչաց տօնին եւ Դպրեվանքի 96-րդ կրթական-ուսումնական տարեմուտին առիթով Դպրեվանքի տեսուչ Գերապատիւ Տէր Պարոյր Ծայրագոյն Վարդապետ Շէրնէզեան մատուցեց Սուրբ եւ Անմահ Պատարագ եւ յաւուր պատճաշի քարոզեց։

Սուրբ Պատարագի աւարտին, հաւատացեալները, հայրապետական թափօրի առաջնորդութեամբ, բարձրացան Վեհարան, ուր գեղարուեստական կոկիկ յայտագիրէ մը ետք Վեհափառ Հայրապետին պատգամով բացուած յայտարարուեցաւ Դպրեվանքի 2026-2027 կրթական-ուսումնական տարեշրջանը։

Սուրբ Պատարագի աւարտին հայրապետական թափօրը, «Ուրախ լեր» շարականի երգեցողութեամբ, ուղղուեցաւ Վեհարանի դահլիճ, ուր իրագործուեցաւ գեղարուեստական կոկիկ յայտագիր, որ կ՚ընդգրկէր աստուածաշնչական ընթերցում, ասմունք, շարականներ ու ազգային երգեր եւ տեսուչ հայր սուրբի խօսք։

Դպրեվանքի կրթական-ուսումնական տարեշրջանի պաշտօնական բացումը իր գագաթնակէտին հասաւ Նորին Սրբութեան հայրապետական պատգամով։

Աւարտին, Հայրապետը «Պահպանիչ» աղօթքով օրհնեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը, Դպրեվանքը եւ ներկաները։

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԻՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031