Հոկտեմբերի 15-ին Երևան քաղաքի վարչական տարածքում գործող «Էվրիկա» առևտրային օբյեկտներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել են 39 վարչական իրավախախտման դեպքեր, մասնավորապես՝ պիտանելիության ժամկետն անց ապրանքների վաճառքի վերաբերյալ 16, չթույլատրված ապրանքատեսականու վաճառքի՝ մինչև 50 միկրոն պոլիէթիլենային պարկերի համար 16, առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպման համար 3, առանց թույլտվության գովազդի տեղադրման համար՝ 4:
Երևանի քաղաքապետարան



















































