Կարևորելով սոցիալական աջակցության տրամադրման, կրթության հասանելիության ապահովման, ուսանողների կրթական հնարավորությունների ընդլայնման կարևորությունը, առաջնորդվելով Երևանի քաղաքի ավագանու 254 Ն որոշմամբ՝ 2026 թվականի նոյեմբերի 24-ին, Երևանի քաղաքապետի տեղակալ՝ Լևոն Հովհաննիսյանի գլխավորությամբ, կայացել է Երևանի քաղաքապետին կից հասարակական կարգով գործող սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի նիստը։
Նիստի ընթացքում քննարկվել է ուսանողների ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցման վերաբերյալ 12 դեպք։ Քննարկման արդյունքում խորհրդի կողմից բոլոր 12 դեպքերի վերաբերյալ տրվել է դրական դիրքորոշում։
Նման նախաձեռնությունները կարևոր քայլ են սոցիալական համերաշխության ամրապնդման, կրթության շարունակականության ապահովման և յուրաքանչյուր երիտասարդի կրթական ներուժի իրացմանն աջակցելու ուղղությամբ:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարան



















































