Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը ոսկու և պղնձի հանքավայրեր հայտնաբերելու ներուժ ունի. Ալոյան

Հոկտեմբեր 16,2026 16:06 Share
Աջակցեք aravot.am-ին

«Հանքարդյունաբերական ֆորումը շատ լավ հարթակ է, որտեղ հանքարդյունաբերական ոլորտի ընկերությունները և կառավարությունը միասին նստում ու քննարկում են տարբեր խնդիրներ, մշակում ռազմավարություններ։ Իհարկե, այն տեղեկատվական բնույթ ունի ինչպես կառավարության, այնպես էլ հանքարդյունաբերական ընկերությունների և համայնքների ներկայացուցիչների համար»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ հանքարդյունաբերական 3-րդ ֆորումի մասնակից, «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը։

Նրա խոսքով՝ ֆորումին մասնակցում են բարձրակարգ միջազգային մասնագետներ, որոնք կիսվում են իրենց փորձով, ինչը, ըստ Ալոյանի, շատ կարևոր է։

«Հայաստանը հանքային առումով զարգանալու ներուժ ունի։ Մենք ներուժ ունենք ոսկու և պղնձի հանքավայրեր հայտնաբերելու, ինչպես նաև կրիտիկական միներալներն ուսումնասիրելու համար։ Դրա համար անհրաժեշտ է ներգրավել ներդրումներ և համապատասխան աշխատանքներ իրականացնել»,- հավելեց Ալոյանը։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031