Լրահոս
Նշանակումներ ՊՆ-ում
Օրվա լրահոսը

«Արդարադատություն» ըստ Ադրբեջանի «Ավրորան», «Տրոյկա Դիալոգը», «Ամերիաբանկը» «ապօրինի ձեռնարկատիրություն»՝ Ադրբեջանում. Մաս 10

Հոկտեմբեր 16,2026 17:02 Share
Աջակցեք aravot.am-ին

Սկիզբը՝ այստեղ:

«Փաստինֆոն» շարունակում  է «Արդարադատություն ըստ Ադրբեջանի»  խորագրով հրապարակումների շարքը՝ վերլուծելով Ռուբեն Վարդանյանի գործով մեղադրական եզրակացությունն ու դատավճիռը: Մասնագիտական վերլուծության համար ներգրավել ենք  միջազգային իրավունքի մասնագետ, ELL PARTNERSHIP իրավաբանական ընկերության հիմնադիր գործընկեր Տարոն Սիմոնյանին:

Այսօր վերլուծում ենք  «Տնտեսական hանցագործություններ» խմբի մեղադրանքները

IV. ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 192.3.1 — Ապօրինի ձեռնարկատիրություն (առանց պետական գրանցման կամ լիցենզիայի՝ առանձնապես խոշոր չափերով եկամուտով)

Վերագրվող արարք. Գործունեություն «առանց Ադրբեջանի գրանցման և լիցենզիաների»՝ Ամերիաբանկ, «Ավրորա», «Մենք ենք մեր սարերը», «Տրոյկա Դիալոգ»։ Վերագրվող վնաս՝ 103,047,605,899․53 մանաթ։

Մեղադրանքի հիմքում դրված ապացույցներ. Արցախի Հանրապետությունը դիտարկվել է Ադրբեջանի տարածքը։ Ադրբեջանի տարածքում ձեռնարկատիրական գործունեության կամ եկամտի վերաբերյալ ապացույց չկա։ Հիմքում  Ադրբեջանի ՊԱԾ-ի գրություններն ու «օպերատիվ տեղեկություններն» են, այդ թվում՝ № 249 (30.11.2023) գրությունը նրա կենսագրության մասին։ Նույն նյութերում կան նաև առանց մեղադրանքի պնդումներ, օրինակ,  «Հունգարիայի միջոցով փողերի լվացման» և «կազմակերպված հանցավոր խմբերի հետ կապերի» մասին, ինչպես նաև հղում՝ Ուկրաինայի № 726 (19.10.2022) հրամանագրով կիրառված պատժամիջոցներին։ Վնասի 103 միլիարդի հաշվարկի մեթոդաբանությունը բացակայում է։

Սահմանված պատիժ. Դատավճռով նշանակված է 6 տարի ազատազրկում։

Տարոն Սիմոնյանի վերլուծությունը:  Ձեռնարկատիրությունը շահույթ ստանալու համար է։ «Ավրորան» և «Մենք ենք մեր սարերը» բարեգործական կազմակերպություններ են, որոնք սահմանմամբ շահույթ չեն հետապնդում։ Ամերիաբանկը Հայաստանի Կենտրոնական բանկի լիցենզավորած բանկ է, «Տրոյկա Դիալոգը»՝ ռուսաստանյան ընկերություն. դրանցից ոչ մեկը Ադրբեջանի տարածքում չի գործել, իսկ քրեական օրենսդրությունը գործում է տվյալ պետության տարածքի սահմաններում։

Հոդվածը կիրառելու համար պարտադիր է «առանձնապես խոշոր եկամուտը»։ Դատարանն այդ տեղում դնում է 103 միլիարդ մանաթը, որն իրականում, ըստ մեղադրանքի, հակամարտության ընթացքում «պատճառված վնասի» ընդհանուր գումարն է, ոչ թե Վարդանյանի եկամուտը։ Վնասն ու եկամուտը տարբեր բաներ են, և հենց այս շփոթից է կախված հոդվածի կիրառելիությունը։ Ի դեպ, այդ 103 միլիարդը դատավճռով չի էլ բռնագանձվել. բռնագանձվել է 1 584 մանաթ դատական ծախս։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031