Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի դատապարտյալների շախմատի հավաքականը՝ աշխարհի առցանց առաջնության արծաթե մեդալակիր

Հոկտեմբեր 16,2026 20:45 Share
Աջակցեք aravot.am-ին

Հոկտեմբերի 13-ից 15-ը կայացած ազատազրկված անձանց շախմատի աշխարհի առցանց առաջնությունում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է երկրորդ պատվավոր հորիզոնականը։

Առաջնությանը մասնակցել է 56 երկրի 140 թիմ։ Հաղթող է ճանաչվել Մեքսիկայի հավաքականը։

Հայաստանի հավաքականի հաջողությունը Քրեակատարողական ծառայության և Հայաստանի շախմատի ակադեմիայի սերտ համագործակցության արդյունքն է, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է շախմատի դերն ազատազրկված անձանց զարգացման և վերասոցիալականացման գործում։

Հայաստանի հավաքականի կազմում հանդես են եկել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներ Ռոբերտ Սարգսյանն ու Մարատ Սարգսյանը, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներ Արթուր Մկրտչյանն ու Անդրանիկ Ասրյանը, ինչպես նաև «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արեն Չատինյանը։ Նրանց հետ աշխատել և առաջնությանը պատրաստել էր Շախմատի ակադեմիայի մարզիչ Վահե Պողոսյանը։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել