Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ տպավորված է Հայաստանից ու Երևանից, և ընդգծել COP համաժողովի անցկացման կարևորությունը

Հոկտեմբեր 16,2026 23:34 Share
Աջակցեք aravot.am-ին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին:

Ողջունելով հյուրին Երևանում՝ Նախագահը բարձր է գնահատել նրա ջանքերը միջազգային խաղաղության ամրապնդման ու գլոբալ մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ և կարևորել նրա մասնակցությունը Առաջնորդների գագաթնաժողովին:

Անտոնիու Գուտերեշը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, նշել, որ տպավորված է Հայաստանից ու Երևանից, և ընդգծել COP համաժողովի անցկացման կարևորությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային խաղաղության նշանակությունը ենթակառուցվածքների ու տուրիզմի զարգացման գործում, ինչպես նաև անդրադարձել Հայաստան-ՄԱԿ երկկողմ ծրագրային համագործակցությանն ու ՄԱԿ-ի բարեփոխումներին առնչվող հարցերին:

Այնուհետև Հանրապետության նախագահի և ՄԱԿ գլխավոր քարտուղարի հանդիպումը շարունակվել է աշխատանքային ընթրիքի ձևաչափով։

ՀՀ նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031