Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդերքօգտագործման բոլոր տեսակի թույլտվությունների տրամադրումն իրականացվելու է թվային գործիքների միջոցով. Խուդաթյան

Հոկտեմբեր 17,2026 18:01 Share
Աջակցեք aravot.am-ին

«Հայաստանը սկսել է տեսանելի դիրք գրավել ընդերքօգտագործման միջազգային քարտեզում, ինչը մեր կարևոր ձեռքբերումներից է։ Պետք է շարունակենք ջանքերն ուղղել այս հաջողությունն ամրապնդելուն»,- այսօր ՀՀ հանքարդյունաբերական 3-րդ ֆորումի ժամանակ ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:

Ըստ Խուդաթյանի՝ այս տարի ֆորումի՝ «Ռեսուրսներից՝ հնարավորություններ» խորագիրն առավել խոսուն է, քանի որ ընդերքօգտագործման ոլորտում օգտակար հանածոն շատ կարևոր ռեսուրս է, բայց թերևս ամենակարևորը չէ։

«Հանածոն, ռեսուրսը երբեմն կարող է առանց գիտելիքի նույնիսկ սպառնալիք լինել պետության համար։ Մեր խնդիրն է համատեղ ջանքերով կարողանալ ոչ միայն կառավարել այդ սպառնալիքը, այլև այն վերածել հնարավորության, հաջողության և տնտեսական կայուն ու երկարաժամկետ զարգացման միջոցի՝ այն տրամաբանությամբ, որ ընդերքօգտագործումը երբեք չխանգարի կենսաբազմազանությանը»,- նշեց նա։

Նախարարի խոսքով՝ առաջիկա քայլերը հնարավորություն կտան մեկ քայլ առաջ գնալ։

«Արդեն սկսվել է թվայնացման գործիքների լայն կիրառումը՝ ոլորտի զարգացման նպատակով։ Ընդերքօգտագործման բոլոր տեսակի թույլտվությունների տրամադրումն իրականացվելու է թվային գործիքների միջոցով։

Ընթացքի մեջ է նաև երկրաբանական ծառայության ստեղծումը։ Արդեն 2027 թվականի վերջին կունենանք երկրաբանական ծառայություն, որը մեզ հնարավորություն կտա մեկ կետից կառավարել և վերահսկել ոլորտում առկա խնդիրները»,- ասաց Խուդաթյանը։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031