Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը ներկայացնում է, որ արցախցի ընտանիքի վրա ծախսել է 39 միլիոն դրամ, այնինչ դրա մոտ 40 տոկոսը վճարվել է հայաստանյան բանկերին. Հայկ Խանումյան

Հոկտեմբեր 18,2026 11:10 Share
Աջակցեք aravot.am-ին

Արցախի հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար, «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան գրառումը

Օրերս հայտարարվեց Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից 240 միլիոն դոլարի վարկ վերցնելու մասին։ Այն ներկայացվեց որպես արցախցիների բնակարանային խնդիրների լուծման համար վերցվող պարտք։ Այնինչ, դրա մոտ 40 տոկոսը կմնա Հայաստանի բանկերին։

Տեսեք, թե ինչպես է դա տեղի ունենում։ Կառավարությունը միջազգային ֆինանսական կառույցներից վերցնում է արտոնյալ պայմաններով վարկ, այդ գումարը տալիս է բանկերին, որպեսզի նրանք սպասարկեն բնակարանների գնման վկայականները։ Պետությունը վճարում է վկայականի գումարի 20 տոկոսը, իսկ մնացածը հիպոթեքային վարկ է ձևակերպվում առևտրային բանկերում և ՀՀ կառավարությունը 10 տարի փակում է վարկը 13 տոկոսով։ Արդյունքում, եթե վեց հոգանոց ընտանիքի վկայականի արժեքը դիցուք հավասար է 24 միլիոն դրամի, ապա վճարվում է դրա 20 տոկոսը, իսկ մնացածը վարկ է վերցվում բանկերից, 10 տարվա ընթացքում պետբյուջեից լրացուցիչ վճարելով 15 միլիոնից ավելի գումար։ Կառավարությունը ներկայացնում է, որ արցախցի ընտանիքի վրա ծախսել է 39 միլիոն դրամ, այնինչ դրա մոտ 40 տոկոսը վճարվել է հայաստանյան բանկերին։

Ես չգիտեմ, թե ո՞վ է կառավարության մեջ այս «գերխելացի» մեխանիզմի ճարտարապետը, վստահաբար նա ոչ կոռուպցիայի, ոչ էլ բանկային լոբբինգի հետ կապ չունի, բայց գոնե պետք է ազնվություն ունենալ և հայտարարել, որ վարկը վերցվում է բռնի տեղահանվածների բնակարանային խնդիրների լուծման և Հայաստանի ֆինանսաբանկային ոլորտի զարգացման համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031