Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան գրառումը
Վերջերս շատ է խոսվում Ադրբեջանի և Թուրքիայի էներգետիկ համակարգերի հետ հայաստանյան համակարգի սինխրոնիզացիայի մասին։ Ենթադրվում է, որ այս թշնամի երկրների հետ հարաբերությունները կարգավորելուց հետո կարող ենք նաև էներգահամակարգերը սինխրոնիզացնել, որը կբարձրացնի մեր համակարգի հուսալիության աստիճանը։
Հարևան Վրաստանի համակարգի հետ սինխրոնիզացման գործընթացը սկսվել է դեռ 2014թ․, երբ Գերմանական զարգացման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ մեկնարկեց Հայաստան–Վրաստան 400/500 կՎ բարձրավոլտ էլեկտրահաղորդման օդային գծի և Այրումի փոխակերպիչ ենթակայանի կառուցման նախագիծը։ 2017թ․ մեկնարկեց կապալառուների ընտրության գործընթացը, սակայն առաջընթաց մինչև հիմա չկա։ Այս ընթացքում նախագծի արժեքը էականորեն մեծացել է, նոր դրամաշնորհների և ֆինանսավորման խոստումներ են ավելացել, բայց արդյունքը չկա։
Վրաստանի հետ որևէ քաղաքական խնդիր կամ ծրագրին խոչընդոտող հանգամանք չկա։ Միակ խնդիրը՝ կարողություններն են։ Ընդհուպ ռազմավարական ծրագրեր իրականացնելու Հայաստանի անընդունակությունը։ Ու փոխանակ սրա վրա աշխատեն, հասարակությանը կերակրում են, թե էներգահամակարգը հուսալի չէ, որովհետև հարևանների հետ խնդիր կա։
Կարդացեք նաև
Վրաստանի հետ էլ խնդիր չկա, բայց 12 տարի է գլոբալ առումով մի փոքրիկ ենթակառուցվածք կառուցել չենք կարողանում։


















































