Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական եւ Մ23 առաջնության նախավերջին օրը պայքարն ավարտեցին Մ23 տարեկանների խմբում հանդես եկող հայաստանցիներ Մնացական Աբրահամյանն ու Սուրեն Գրիգորյանը։
Մեր երկու մարզիկներն էլ պոկում վարժությունում բարձրացրին 160 կգ կշռող ծանրաձողը եւ հանգրվանեցին համապատասխանաբար 5-րդ եւ 6-րդ հորիզոնականներում։
Հրումում թե Մնացականը, թե Սուրենը առաջին մոտեցմամբ գլխավերեւում պահեցին 195 կիլոգրամը, իսկ հետո երկուսն էլ ձախողվեցին միեւնույն 201 եւ 207 կիլոգրամներին մոտեցումներում ու չկարողացան որեւէ մեդալ նվաճել։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































