Լրահոս
Նշանակումներ ՊՆ-ում
Օրվա լրահոսը

Միլիարդների հարկեր ու հազարավոր աշխատատեղեր. Ամուլսարի շուրջ աղմուկի ֆոնին՝ ի՞նչ է ասում Էկոնոմիկայի նախարարը

Հոկտեմբեր 19,2026 11:35 Share
Աջակցեք aravot.am-ին

Aravot.am-ի հարցին՝ COP-17-ի անցկացումը համընկավ Հայաստանում Ամուլսարի հանքավայրի բացման հայտարարության հետ։ Քաղհասարակության և բնապահպանների շրջանում մտահոգություններ կան։ Նրանք COP-17-ի մասնակիցներին կոչ էին հղել՝ նշելով, որ սա Հայաստանի համար աղետաբեր ծրագիր է, որը հակասում է կոնվենցիաներին։ Ինչպե՞ս կմեկնաբանի այս ամենը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսպես արձագանքեց. «Կարծում եմ, որ պատասխանատու եւ շրջակա միջավայրի վրա մինիմալ բացասական ազդեցությամբ հանքարդյունաբերությունը չի կարող վնասել: Ինչու եմ ասում մինիմալ, որովհետեւ աշխարհում չկա հանք, որը շրջակա միջավայրի վրա չի ազդում, դա սուտ է: Դրանով զուգահեռ աշխարհի բոլոր երկրներում, այդ թվում աշխարհի ամենահզոր 2 տնտեսություններում՝ հանքարդյունաբերությունը գտնվում է շատ բարձր մակարդակի վրա»:

Գևորգ Պապոյանը հավելեց. «Խնդիրը հետեւյալն է՝ արդյոք մենք այնպես ենք անում, որ այդ հանքարդյունաբերության հետեւանքով ստեղծվում են հազարավոր աշխատատեղեր, տարիների ընթացքում միլիարդավոր դոլարների հարկային եկամուտներ են գոյանում, Հայաստանի Հանրապետության ՀՆԱ-ն տարեցտարի աճում է, եւ սրան զուգահեռ կարողանում ենք այնպես անել, որ շրջակա միջավայրի վրա իր ազդեցությունը լինի մինիմալ, ապա այդպիսի հանքարդյունաբերությունը անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությանը եւ մենք այդ ճանապարհով ենք գնացել»։

Նրա ձևակերպմամբ՝ բոլոր բացասական պատմությունները հետազոտություններով չեն հաստատվել։ Այսօր արդեն հանքում 1600 աշխատատեղ է բացվել։ Եթե ոսկին չթանկանա, հանքը մինչև 130 մլն դոլար հարկ է վճարելու եկող տարի։

Ճեպազրույցն ամբողջությամբ՝

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031