Shamshyan.com. Սեպտեմբերի 25-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրառատ բնակավայրում գործող «Ֆայրբըրդ»-ի արհեստական բանականության գործարանում դի կա։
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 17։20-ի սահմաններում, Հրազդան համայնքի Ջրառատ բնակավայրի «Ֆայրբըրդ»-ի արհեստական բանականության գործարանում Երևանի բնակիչ 56-ամյա Վաչագան Ա․-ի կողմից շահագործվող վերամբարձ կռունկի դիտաշտարակից Շիրակի մարզի բնակիչ 62-ամյա Աշոտ Ա․-ն աշխատանքներ կատարելու ընթացքում վայր է ընկել և մահացել։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մահացածն արհեստական բանականության գործարանի տարածքում գործող ենթակապալառու ընկերություններից մեկի աշխատակիցն է։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



















































