Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԳՆ ղեկավար կազմն ու դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են արհեստական բանականության գործարան

Օգոստոս 30,2026 12:30 Share

Տարեկան աշխատաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են «Firebird AI»-ի և համաշխարհային տեխնոլոգիական ընկերություն NVIDIA-ի համագործակցությամբ Հրազդան քաղաքում ստեղծված արհեստական բանականության գործարան:

Շրջայցի ընթացքում մասնակիցները ծանոթացել են Հայաստանում աննախադեպ դինամիկայով զարգացող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված հեռանկարներին: Ընդգծվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության դերը Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման և երկրի նորարարական ներուժի իրացման գործում:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել