Լրահոս
Նշանակումներ ՊՆ-ում
Օրվա լրահոսը

«Մենք ձեզ թույլ չենք տալու, որ պատերազմ սկսեք»․ Գեւորգ Պապոյանը խուսափեց խոսել Շիկահողի արգելոցում ադրբեջանցիների գործողությունների մասին

Հոկտեմբեր 19,2026 18:22 Share
Աջակցեք aravot.am-ին

Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն այսօր «Առավոտ»-ի հարցերին ի պատասխան խուսափեց խոսել խնդրի մասին, որ ադրբեջանցիները, օկուպացնելով Սյունիքի մարզի Շիկահողի պետական արգելոցի մի մասը, անտեղ անտառահատումներ են իրականացնում։

Մասնավորապես, արբանյակային լուսանկարները ցույց են տվել, որ արգելոցում ադրբեջանցիները 60 հա անտառ են հատել։

«Առավոտ»-ը Գեւորգ Պապոյանից հետաքրքրվեց՝ COP17 համաժողովի շրջանակներում պատրաստվո՞ւմ են հարցը բարձրաձայնել միջազգային գործընկերների մոտ, որ Ադրբեջանը բնապահպանական աղետ է ստեղծում ՀՀ տարածքում։ Հիշեցնենք, որ ադրբեջանցիները «բնապահպանական» կեղծ հարցերի պատրվակով փակել էին Բերձորի միջանցքն ու շրջափակման մեջ էին պահում արցախցիներին։

«ՀՀ տարածքը 29 743 քկմ է, մեր գլխավոր խնդիրն է ապագայում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը եւ 29 743 քկմ տարածքի ամբողջական սահմանազատում եւ սահմանագծում իրականացնելը։ Այդ սահմանագծումից ներս կլինի Հայաստան, եւ մեր բոլոր աշխատանքները կկատարենք կենսաբազմազանության պահպանման համար։

Իսկ այդ սահմանից դուրս տարածքը կլինի ՀՀ-ից դուրս, հետեւաբար, նաեւ մեր հետաքրքրությունից դուրս կլինի։ Եվ ամեն երկիրն ինքն իրավունք ունի որոշելու, թե իր տարածքում ինչ անում»,- ի պատասխան ասաց Պապոյանը։

Հարցը կրկնեցինք՝ ՀՀ տարածքում ադրբեջանցիները հատում են պետական արգելոցի անտառները, Հայաստանի պաշտոնյաները պատրաստվո՞ւմ են այդ հարցը բարձրաձայնել միջազգային գործընկերների հետ շփումներում։

«ՀՀ տարածքը 29 743 քկմ է, եւ այդ տարածքից ներս տեղի ունեցող ամեն ինչ ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է։ Այդ տարածքից դուրս ոչ մի բան մեր ուշադրության կենտրոնում չէ»,- կրկնեց Պապոյանը։

Այնուհետեւ նա ասաց․ «Մենք ձեզ թույլ չենք տալու, որ պատերազմ սկսեք»։

Մանրամասները՝ տեսանյութում 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031