Լրահոս
Նշանակումներ ՊՆ-ում
Օրվա լրահոսը

«Ես չեմ կարող երաշխավորել, մասնագետներն են երաշխավորում». Սեւանի ու Ջերմուկի բնապահպանական անվտանգության մասին Գեւորգ Պապոյանը երաշխիք չի տալիս

Հոկտեմբեր 19,2026 11:47 Share
Աջակցեք aravot.am-ին

«Հայաստանի կենսաբազմազանության եւ ապագա սերունդների հետ ամեն ինչ լավ է լինելու, որովհետեւ դրա համար անհրաժեշտ է շատ փող: Երբ այդ շատ փողը վերցնենք ու դնենք սերունդների կրթության, առողջության, անտառների տնկման, ջրամբարների կառուցման վրա, Սեւանից քիչ ջուր բացթողելու վրա, հանրային առողջության պահպանման վրա, այդ ժամանակ մեր ե՛ւ երկրի, ե՛ւ կենսաբազմազանության, ե՛ւ սերունդների համար լավ կլինի»,- ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ պատասխանելով Aravot.am-ի հարցին:

«Ամուլսարի հանքը գործելու է, գործում է եւ կգործի այնպես, ինչպես գործում է ԶՊՄԿ-ն, այլեւ անհնար է Հայաստանը պատկերացնել առանց Ամուլսարի, առանց ԶՊՄԿ-ի, եւ անհնար է պատկերացնել առանց այդպիսի խոշոր հանքարդյունաբերական գիգանտների, սա պետք է ընդունել: Եվ այո, մենք երկարաժամկետ զարգացման պլաններ ունենք: Մեր երկրի զարգացման պլանները եւ պետության հարատեւությունը այդպիսի հանգամանքներից են բաղկացած, եւ մենք չենք պատրաստվում լինել տնտեսապես թույլ երկիր: Մենք պատրաստվում ենք լինել տնտեսապես ուժեղ երկիր, որտեղ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն այս տարի 10000 դոլարը կանցնի»,- ասաց Պապոյանը:

Aravot.am-ի հարցին՝ երաշխավորո՞ւմ է, որ Ջերմուկին եւ Սեւանա լճին որեւէ էկոլոգիական աղետ չի սպառնալու, այսպես պատասխանեց. «Ես չեմ կարող երաշխավորել, մասնագետներն են երաշխավորել սա՝ կատարած հետազոտությամբ»:Նախարարի ձեւակերպմամբ՝ եթե ուզում ենք կենսաբազմազանության հարց լուծել, ուրեմն պետք է փողի հարց լուծել:

Ճեպազրույցն ամբողջությամբ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031