Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Վլադիմիր Կարապետյանին հանձնվել է Հռոմի համայնքային խորհրդի և Լացիոյի մարզի նախագահության հատուկ մրցանակ

Հոկտեմբեր 20,2026 13:27 Share
Աջակցեք aravot.am-ին

Հռոմի պատմական Պալացցո Վալենտինի՝ Իտալիայի մայրաքաղաքի պրեֆեկտուրայի վարչական շենքում հոկտեմբերի 13-ին տեղի ունեցած հանդիսավոր մրցանակաբաշխությանը Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանին հանձնվեց Հռոմի համայնքային խորհրդի և Լացիոյի մարզի նախագահության հատուկ մրցանակը։

Միջոցառումը, որի նպատակն էր գնահատանքի արժանացնել խաղաղության հաստատմանն ու տարածմանը նպաստող աշխարհիկ և կրոնական կազմակերպություններին և անհատներին, Հռոմի համայնքային խորհրդի և Լացիոյի մարզի նախագահության հետ համատեղ կազմակերպել էր դերասանուհի, երգչուհի, ռեժիսոր Սերջիո Պաստորեի դուստր Սառա Պաստորեն՝ այն նվիրելով իր տատիկի՝ 1915 թ. Հայոց ցեղասպանությունը վերապրած հայազգի Սյուզան Ալթունի հիշատակին:

Հայաստանի վերաբերյալ կարճամետրաժ ֆիլմի ցուցադրումից հետո ելույթ ունեցավ Հայաստանի դեսպանը: Շնորհակալություն հայտնելով խաղաղությանը նվիրված մրցանակի համար նա նշեց, որ այս նախաձեռնությունը ևս մեկ անգամ ընդգծում է խաղաղության կարևորությունը աշխարհում։ Դեսպան Կարապետյանը մասնավորապես անդրադարձավ տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղության ամրապնդման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության գործադրված առանձնահատուկ ջանքերին:

Քաղաքային խորհրդի անդամ Յուրի Տրեմբետտին մրցանակներ հանձնեց նաև LA7 TG-ի տնօրեն Էնրիկո Մենտանային, Il Tempo-ի փոխտնօրեն Ալեսիո Գալիկոլային և այլ հասարակական, մշակութային գործիչներին:

 Իտալիայում Հայաստանի դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031