Լրահոս
Օրվա լրահոսը

Քեզ եմ հրավիրում բանավեճի։ Իմ գաղափարական հակառակորդը հենց դո՛ւ ես. Գերասիմ Վարդանյանը՝ Փաշինյանին

Հոկտեմբեր 20,2026 15:08 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը

Ուրեմն, լսի՛ր, Նիկոլ Փաշինյա՛ն։

Եթե դու վստահ չէիր քո թեկնածուի վրա, բայց, այնուամենայնիվ, քաղաքապետի թեկնածու ես առաջադրել մի մարդու, որին ուղարկում ես Հանրային հեռուստաընկերություն, ապա ինչո՞ւ ես նրա՝ բանավեճում պարտվելուց հետո ինքդ սկսում ուղիղ եթերներ մտնել հեռակա բանավեճ վարել իմ դեմ։

Երեկվանից քանի՞երորդ լայվդ ես անում, քանի՞երորդ ստատուսդ գրում՝ իմ հասցեին, ընտանիքիս անդամի հասցեին, իմ ուժի հասցեին։

Ուրեմն, ես քեզ եմ հրավիրում բանավեճի։ Իմ գաղափարական հակառակորդը հենց դո՛ւ ես։

Ես դիմում եմ Հանրային հեռուստաընկերությանը՝ խնդրելով բանավեճի եթերաժամ տրամադրել ինձ և Նիկոլ Փաշինյանին, որպեսզի մենք բանավիճենք Հանրայինի ուղիղ եթերում։

Դու մարդկանց բանավեճի հրավիրելով՝ հայտարարում ես տղա եք եկեք։ Հիմա ես եմ քեզ հրավիրում , արի՛ բանավեճի, բոլոր հարցերի պատասխանները ուղիղ եթերով կստանաս։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031