Հայաստանի տնտեսությունը պատրա՞ստ է գազի գնի հնարավոր թանկացման հարվածին, եթե գազի գինը թանկանա, ԿԲ-ն անելիք ունի՞․ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նիստում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված ԿԲ խորհրդի անդամի թեկնածու Սեւակ Միքայելյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։
Քննարկվում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում Սեւակ Միքայելյանի թեկնածության հարցը։
«Դուք խնդիր տեսնո՞ւմ եք, որ «Ամիո» բանկում՝ առևտրային բանկում, Կենտրոնական բանկը բաժնետեր է․ խնդի՞ր է, թե՞ ոչ, շահերի բախում կա՞, թե՞ ոչ»,-նաեւ հարցրեց Մեսրոպ Մանուկյանը։ Պատգամավորը հետաքրքրվեց մեր երկրում բանկային գաղտնիքի ոտնահարման պրակտիկայով, ինչը ՀՀ տնտեսության համար լուրջ խնդիրներ է առաջացնում։
Կարդացեք նաև
«Պետական բյուջեի քննարկման գործընթացը սկսվել է, ուզում եմ վկայակոչել մի քանի մաքուր ցուցանիշ․ գազի գնի վերաբերյալ բանակցությունները սկսվել են եւ ուզում եմ վկայակոչել, որ պետական բյուջեի մեջ օրենքով սահմանված պահուստային ֆոնդեր եւ անվտանգության բարձիկներ կան դրված․ իրացվելիության բարձիկ՝ ՀՆԱ-ի 1% պահուստային ֆոնդ»,- պատասխանեց թեկնածուն՝ հավելելով, որ պետությունը ռիսկերը հաշվի է առնում, իսկ Կենտրոնական բանկի տեսանկյունից ամենակարեւորը գնաճային ճնշումներն են և ԿԲ-ն պետք է հետևի համապատասխան զարգացումներին:
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ




















































