Լրահոս
Ճանաչողությունը և ԱԲ-ն
Օրվա լրահոսը

Գիտության զարգացումը պետության առաջնահերթություններից է, և այն դիտվում է նաև տնտեսության զարգացման հիմք. Ժաննա Անդրեասյան

Հոկտեմբեր 20,2026 18:15 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է գիտական համայնքի մի խումբ ներկայացուցիչների՝ քննարկելու ոլորտային մի շարք հարցեր:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ գիտության զարգացումը պետության առաջնահերթություններից է, և այն դիտվում է նաև տնտեսության զարգացման հիմք: Նա ընդգծել է՝ կապահովվեն ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թթ. ռազմավարության իրականացումը և ծրագրերի  շարունակականությունը:

Անդրադարձ է եղել արդեն իրականացված գիտական մրցույթներին, գիտության ոլորտում պետական քաղաքականությամբ ամրագրված առանցքային թիրախներին՝ գիտական հետազոտություններին, դրամաշնորհային ծրագրերին, լաբորատոր սարքավորումների ձեռքբերմանը և այլ հարցերի։

Կարևորելով գիտական կազմակերպությունների և շահառուների հետ կառուցողական երկխոսությունը՝ ԿԳՄՍ նախարարը շեշտել է՝ նախարարությունը բաց է քննարկումների և առաջարկությունների համար։ Նշվել է նաև վերջին տարիներին կատարված մեծածավալ աշխատանքների հանրայնացման ուղղությամբ տարվող աշխատանքներում գիտնականների ակտիվ ներգրավման անհրաժեշտության մասին։

Հանդիպման ընթացքում գիտնականները ներկայացրել են ոլորտի զարգացմանն ուղղված իրենց մտահոգություններն ու հուզող հարցերը։

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031