Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությունը կասեցման դեպքում ՌԴ-ից Հայաստան դրամական փոխանցումների ծավալը կնվազի ավելի քան երկու անգամ՝ նշվում է ՌԴ-ի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի զեկույցում

Հոկտեմբեր 20,2026 18:02 Share
Աջակցեք aravot.am-ին

ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման դեպքում Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների ծավալը կնվազի ավելի քան երկու անգամ՝ հասնելով 1,8 մլրդ դոլարի՝ 2025 թվականի 3,88 մլրդ դոլարի համեմատ։ Ինչպես հայտնում է Interfax-ը, նման գնահատականներ է պարունակում «Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի գործողությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ կասեցնելու հնարավոր հետևանքների մասին» զեկույցը, որը ներկայացրել են Եվրասիական միջկառավարական խորհրդում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչները։

ԵԱՏՄ բոլոր երկրներից Հայաստան փոխանցումների համախառն ցուցանիշը կարող է նվազել մինչև 1,85 մլրդ դոլար՝ 2025 թվականի 3,95 մլրդ դոլարի համեմատ, ասվում է փաստաթղթում։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալներով՝ 2025 թվականին ՀՀ-ից ԵԱՏՄ երկրներում աշխատող քաղաքացիների թիվը կազմել է 126,9 հազար մարդ, որոնցից 124,6 հազարը կամ 98,2%-ը աշխատել է Ռուսաստանում։

Նշվում է, որ ԵԱՏՄ-ին անդամակցության կասեցման դեպքում Հայաստանից աշխատողների նկատմամբ կկիրառվեն միության անդամ պետություններում աշխատաշուկայի կարգավորման նպատակով սահմանվող քվոտային սահմանափակումներ, իսկ նրանց եկամուտների նկատմամբ կվերականգնվի երրորդ երկրների աշխատողների համար գործող հարկման ռեժիմը։

Այս սցենարի դեպքում կվերականգնվի նաև Հայաստանից ապրանքների հարկման ռեժիմը՝ երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների նկատմամբ կիրառվող կարգով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031