Լրահոս
Խլացված հարցեր
Օրվա լրահոսը

«Փաշինյանն արդեն ուղղորդում է դատական իշխանություններին, որ ինձ ուզեն-չուզեն՝ ամբաստանյալի կարգավիճակ տան և դատապարտեն». Գերասիմ Վարդանյան

Հոկտեմբեր 20,2026 19:44 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ և «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանը դատարանի բակում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ իրեն ուղղված գրառումներին, նշեց. «Երեկ Արտաշատ խոշորացված համայնքի ընտրությունների հետ կապված բանավեճ էր Հանրային հեռուստաընկերությունում:

Դեռ բանավեճը չավարտած՝ Նիկոլ Փաշինյանը սկսեց ստատուսներ նվիրել բանավեճին և ինձ, և մինչև այսօր արդեն վեց-յոթ ստատուս և լայվ է արել, նույնիսկ ընտանիքիս անդամին է անդրադառնում, իմ քրեական հետապնդումների մասին է խոսում, ինձ տալիս է ամբաստանյալի կարգավիճակ գրառումով՝ այսպիսով ուղղակիորեն ուղղորդելով դատարաններին:

Հիշեցնեմ՝ իմ դեմ հարուցվել է 14 քրեական գործ, որից 12-ով արդարացվել եմ, ու կարճվել է, երկու գործ է մնացել, որտեղ ես մեղադրյալի կարգավիճակում եմ, ոչ թե՝ ամբաստանյալի: Ամբաստանյալն արդեն դատապարտված մարդն է, բայց ես չեմ դատապարտվել, և չի բացառվում, որ այդ երկուսով ևս արդարացվեմ: Բայց Նիկոլ Փաշինյանն արդեն ուղղորդում է դատական իշխանություններին, որ ինձ ուզեն-չուզեն՝ ամբաստանյալի կարգավիճակ տան և դատապարտեն, և նմանատիպ տարատեսակ… Շատ անհանգիստ է:

Ակնհայտ է՝ հեռուստաբանավեճում մերկացել է «Քաղաքացիական պայմանագրի» ողջ սնանկությունը՝ գաղափարական և քաղաքական: Դրա համար ինքը հեռակա բանավեճ է վարում ինձ հետ: Ես էլ ասում եմ՝ այդ հեռակա բանավեճի կամ ստատուսների մեջ մտնելու փոխարեն, իր նման պարապ չեմ, որ բան ու գործս թողնեմ, ստատուսներին ստատուսներով պատասխանեմ: Թող գա Հանրային հեռուստաընկերություն, ուղիղ եթերում բանավիճենք: Ինչ հարց ունի տալու՝ թող տա, պատասխանները ստանա, ես էլ իրեն շատ հարցեր ունեմ տալու, որ ժողովուրդը տեսնի՝ նրանք ովքեր են, մենք ովքեր ենք: Ինքը սիրում է մարդկանց ասել՝ «Տղա եք՝ եկեք բանավեճի»: Հիմա ես իրեն ասում եմ՝ արի բանավեճի»:

Դիտարկմանը՝ եթե ընտրվի համայնքի ղեկավար, ուզած-չուզած աշխատելու է գործող իշխանության հետ, ինչպե՞ս է դա պատկերացնում, Գերասիմ Վարդանյանն այսպես արձագանքեց. «Թող ինքը պատկերացնի, թե ինձ հետ ոնց պետք է աշխատի, դա իր պրոբլեմն է… Մեր ժողովուրդը թող տեսնի, հասկանա, թե ում մեջ է ընտրությունը: Ընտրությունը ազգայինի և ապազգայինի մեջ է, Արարատ ուրացողների ու Արարատ պաշտողների մեջ է, Մայր Աթոռի դռները ջարդելով արշավողների և սեփական մարմնով պաշտպանողների մեջ է. սա է ընտրությունը: Եվ մենք մեր քաղաքական այլընտրանքը՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը, առաջարկել ենք մեր ժողովրդին»։

Հիշեցնենք, որ Գերասիմ Վարդանյանը ՏԻՄ ընտրություններին առաջադրվել է որպես Արտաշատի խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու՝ գլխավորելով ՀՅԴ համամասնական ցուցակը։

Ամբողջությամբ՝

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Արդեն բազմիցս համոզվել ենք, որ նիկոլն ահավորր վախենում է ազգային գաղափարներ կրող քաղաքական գործիչներից ու անհատներից և եթե հնարավորություն ունենա, ապա նրանց բոլորին ամբաստանյալ կհռչակի, կալանավայրերը կլցնի, ինքն էլ կդառնա բոլոր դատավորների վճիռներ ու որոշումներ գրողը։
    Բայց հույս կա, որ Արտաշատի խոշորացված համայնքի ընտրություններից հետո նիկոլի տրամադրությունն ընկնելու է։

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031