«ԵԱՏՄ կանոնադրությունը կարդալով՝ չեք տեսնի կասեցման հնարավորություն, եթե ՀՀ-ն չի հայտնել այդ ցանկությունը։ Չկա նման ընթացակարգ։ Շատ բան կարող են ասել։ Կանոնադրությունում նման հնարավորություն չկա, մեկ հնարավորություն կա, դա երկրի ցանկությամբ՝ վեց ամիս առաջ տեղեկացնելով։ ՀՀ-ն ԵԱՏՄ շրջանակում չի պատրասվում խախտել որևէ պարտավորություն»,-լրագրողների փաստմանը՝ հրապարակվել է «Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի գործողությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ կասեցնելու հնարավոր հետևանքների մասին» զեկույցը, որտեղ նշվում է, թե ինչ հետևանքներ կարող է ԵԱՏՄ-ից հեռացվելն ունենալ ՀՀ-ի համար, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։
Հարցին՝ օրակարգում այս պահին ՀՀ-ն ունի՞ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց, Հասմիկ Հակոբյանն այսպես պատասխանեց․ «Այժմ չունենք օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց»։
Լրագրողների փաստմանը՝ իշխանությունների կողմից հաճախ են հնչում հայտարարություններ դեպի ԵՄ ՀՀ-ի ձգտումների մասին, ՔՊ-ական պատգամավորն այսպես արձագանքեց․ «Դա ապագայի մեր խոստում է մեր հանրությանը։ Մենք գնում ենք այն ճանապարհով, որ լավագույնս մեր համակարգը, ծառայությունները, ենթակառուցվածքները համապատասխանեցնենք չափանիշներին, երբ հետո համապատասխան լինենք, կլինի քաղաքացիներից հարցնելը, որոշում կայացնելը։ Բոլոր դեպքերում մենք կպահենք ԵԱՏՄ ընթացակարգը և կտեղեկացնենք վեց ամիս առաջ»։
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ Հասմիկ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից



















































