Shamshyan.com. Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 18:10-ի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժին: Հայտնել են, որ Աբովյան քաղաքում հայտնի «Բենզինների խաչմերուկում» վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում։
Մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկանության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները, «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում, որ «գլխուղեղի ցնցում հարցական, գլխի դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ քթի կոտրվածք և քերծվածքներով» իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոց մեկնած համայնքային ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Արամ Հ.-ն է։
Պարզվել է, որ նրան մարմնական վնասվածքներ են պատճառել Կոտայքի մարզի բնակիչներ 16-ամյա Տ. Մ.-ն և 17-ամյա Ա. Ա.-ն։
Կարդացեք նաև
Համայնքային ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Նկարազարդումը ստեղծվել է ԱԲ տեխնոլոգիայի միջոցով



















































