Shamshyan.com. Նոյեմբերի 4-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Օշական գյուղում ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ հոգի շտապօգնության բժիշկների կողմից «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Պարզվել է, որ տուժածը Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Սամվել Գ․-ն է։Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներին Սամվել Գ․-ի մայրը՝ Արագածոտնի մարզի բնակիչ 57-ամյա Թամարա Հ․-ն, հայտնել է, որ նոյեմբերի 4-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, համագյուղացիներ՝ 63-ամյա Լեռնիկ Մ․-ն և վերջինիս որդիները՝ Արագածոտնի մարզի բնակիչներ 34-ամյա Արմեն Մ․-ն և 31-ամյա Ռաֆիկ Մ․-ն, Օշական գյուղի Մաշտոցի փողոցում գտնվող «Սաք» սուպերմարկետի դիմաց անհիմն ծեծի են ենթարկել իր որդուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Նկարազարդումը ստեղծվել է ԱԲ տեխնոլոգիայի միջոցով և փաստագրական չէ



















































