Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարծում եմ՝ 2027-2028 թվականներին խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի»․ Փաշինյան

Հոկտեմբեր 22,2026 14:53 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ես կարծում եմ, որ 2027-2028 թվականներին խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի, այս տարի դժվար հասցնենք»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ավելի վաղ իր արած հայտարարությանը, թե «խաղաղության համաձայնագիրը» մինչեւ 2031 թվականը պետք է ստորագրվի։

«Պետք է Ադրբեջանի հետ շարունակական աշխատենք։ Իհարկե, հիմա առաջին կարեւոր հարցը ԹՐԻՓՓ նախագծի իրագործումն է։ ԹՐԻՓՓ նախագիծը մենք հիմա արդեն սկսում ենք, շատ կարեւոր է, որ այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա հաղորդակցությունը բացվի»,- հավելեց Փաշինյանը։

Անդրադառնալով հարցին, թե Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների լարումն ինչպե՞ս կարող է անդրադառնալ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վրա, Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ես չեմ կարող եւ չեմ ուզում մեկնաբանել Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունները, որովհետեւ դա Թուրքիայի եւ Ադրբեջանի գործն է։ Մենք ունենք մեր հարաբերությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ եւ աշխատելու ենք այդ ուղղությամբ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Հարցին, թե ԹՐԻՓՓ-ի շրջանակներում ինչպե՞ս պետք է Հայաստանի բեռներն անցնեն Ադրբեջանի տարածքով, փոխադարձության մասով մտավախություն չունի՞, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Չէ, ես մտավախություն չունեմ։ Ես կարծում եմ, որ թյուրիմացություն կա՝ կապված արտաքին գործերի նախարարի ասածի հետ, որովհետեւ Վաշինգտոնի խաղաղության հռչակագրում ամեն ինչ շատ հստակ գրված է։ Ի՞նչ է գրված, որ կողմերը միջազգային երկկողմ եւ ներպետական հաղորդակցության համար բացում են իրենց ճանապարհները։ Այսինքն՝ այդտեղ տարընթերցումների որեւէ տեղ չկա»։

Մանրամասները՝ տեսանյութում

Փաշինյանը միաժամանակ հավելեց․ «Տեխնիկական ճշգրտման հարց կա։ Երեկ, որ մեր գործընկերները գնացել էին Մեղրի, հիմա տեխնիկական հարց կա ճշգրտելու, թե երկաթուղիները որ կետում են միանալու իրար»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031