Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր չորս ըմբիշներն էլ զրկվեցին ոսկե մեդալի հեռանկարից

Հոկտեմբեր 24,2026 13:20 Share
Աջակցեք aravot.am-ին

Աստանայում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության մեկնարկային օրը Հայաստանի ազգային հավաքականի չորս ներկայացուցիչներն էլ տարբեր փուլերում պարտություն են կրել։

Չեմպիոնության մեր գլխավոր հույսը՝ 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը, որակավորման փուլը հաղթահարելուց հետո պարտվել է ղազախստանցի ըմբիշին։ 55 կգ քաշային կարգում Նորայր Հախոյանը, որ պայքարն սկսել էր 1/8 եզրափակչից, տանուլ է տվել Վրաստանի ներկայացուցիչ, աշխարհի չեմպիոն Վախթանք Լոլուային։ Սուրեն Աղաջանյանը 60 կգ քաշային կարգում մեկ հաղթանակից հետո զիջել է ճապոնացիԿոտո Գոմիին, իսկ 82 կգ քաշային Սամվել Գրիգորյանի պարտության մասին արդեն տեղեկացրել էինք։

Այժմ մեր բոլոր ըմբիշները սպասում են մրցումային օրվա ավարտին՝ հասկանալու, թե ովքեր սփոփիչ գոտեմարտերին մասնակցելու հնարավորություն կստանան։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել