Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս պահին մեր քաղաքական ուժն անհավասար պայմաններում է»․ Գոհար Մելոյան

Ապրիլ 02,2026 15:20 Share

Խմբագրվում են պատարագներ, կալանավորվում սրբազան հայրերը․ բոլոր կարմիր գծերը հատված են․ Մելոյան

«Այսօր ՀՀ-ում ստեղծվել է մի իրավիճակ, երբ դպրոցական ծրագրերից հեռացվել է հայոց եկեղեցու պատմություն առարկան, մի իրականություն, որտեղ կալանավորվում են սրբազան հայրերը, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ խմբագրվում են պատարագներ, որտեղ եկեղեցուն ընդամենը մեկ րոպե տևող աջակցող խոսքի համար կալանավորվել է Սամվել Կարապետյանը։ Այսօր քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն ընդունած ազգի երկրում մեղադրանք է առաջադրվել Վեհափառ հոր նկատմամբ։ Սրանք հատված կարմիր գծեր են, որոնք բխում են մեր հակառակորդների շահերից»,-«Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ անցկացվող «Պետություն-ազգային եկեղեցի հարաբերությունների ներկա վիճակի առնչությամբ» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ահազանգեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։

Ըստ նրա՝ այս հարձակումների շղթայի արդյունքում ոտնահարվում են հիմնարար սկզբունքներ, իրավունքներ՝ օրինականության սկզբունքը, իրավական գերակայության սկզբունքը, մտքի, խղճի, դավանանքի ազատությունները։ Ըստ նրա՝ այս օրակարգը բացառապես հակահայկական է»։

Լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով ընտրական գործընթացներին, Գոհար Մելոյանն ասաց․ «Այս պահին մեր քաղաքական ուժն անհավասար պայմաններում է։ Մեր դեպքում հավասարության սկզբունքը ընտրական գործընթացներում խախտված է, քանի որ մեր առաջնորդը հնարավորություն չունի մյուս քաղաքական ուժերի առաջնորդների ձևաչափով քարոզչություն իրականացնել»։

Լսումներն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930