Օրվա լրահոսը
Կարապետ Ռուբինյանը երրորդ անգամ դուրս եկավ ՀՀՇ-ից
ՀՀՇ վարչության անդամ Կարապետ Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է հայտարարություն, որից պարզ է դառնում՝ նա կրկին դուրս է եկել Հայոց համազգային շարժում կուսակցությունից: Հիշեցնենք՝ առաջին անգամ նա դուրս էր եկել ՀՀՇ-ից, երբ վարչության նախագահը Վանո Սիրադեղյանն էր, իսկ կուսակցության շարքերում վերականգնվելուց հետո՝ 2010-ին դարձյալ դուրս եկավ՝ «Հրաժեշտի բաց նամակ ՀՀՇ անդամներին» գրության մեջ մասնավորապես
Վլադիմիր Հակոբյանն ու Տիգրան Լ. Պետրոսյանը մոտ են առաջատարներին
Աբու Դաբիում շարունակվող շախմատային փառատոնում վեցերորդ տուրից հետո հայաստանցի գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանն ու Տիգրան Լ. Պետրոսյանը վաստակել են 4,5-ական միավոր եւ ընթանում են մրցաշարային աղյուսակի, համապատասխանաբար, 11-րդ եւ 14-րդ հորիզոնականներում: Նրանք ընդամենը կես քայլ են զիջում հինգ առաջատարներին: Հովհաննես Գաբուզյանն իր անվան դիմաց գրանցել է 4,0, միջազգային վարպետ Դավիթ Գեւորգյանը՝ 3,0 միավոր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ռուբինյանն անընդունելի է համարում, որ ՀՀՇ-ից սեղմել են նախագահի ձեռքը՝ ոչ թե կոտրելու համար, այլ ուրիշ նպատակով
Ըստ Կարապետ Ռուբինյանի, իշխանությունը զավթած մարդու ձեռքը կարելի է սեղմել մենակ մի նպատակով՝ կոտրելու համար Այսօր ՀՀՇ կուսակցության անդամների եւ Սերժ Սարգսյանի հանդիպումից անմիջապես հետո մի քանի ԶԼՄ-ներին տված հարցազրույցում Ալեքսանդր Արզումանյանը հարցին՝ անցած անգամ, երբ դուք հանդիպեցիք Սերժ Սարգսյանի հետ, կուսակցությունում, օրինակ, Կարապետ Ռուբինյանը շատ սուր արձագանքեց դրան, այս անգամ քննարկե՞լ եք իր հետ,
Էդուարդ Շարմազանով. «Աշնան թիվ մեկ օրակարգը Սահմանադրական բարեփոխումների քննարկումն է լինելու»
Քիչ առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը: ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ նիստում քննարկել են ներքաղաքական հարցեր, անդրադարձել Սահմանադրական փոփոխությունների գործընթացին: Պարոն Շարմազանովը նշեց, որ Սերժ Սարգսյանը նիստին ներկայացրել է քաղաքական ուժերի հետ իր հանդիպումների արդյունքները: ՀՀԿ մամլո խոսնակը նշեց, որ հիմնականում կա փոխըմբռնում
Նոր Սահմանադրությամբ մարդու իրավունքների տեսակետից ունենք լուրջ հետընթաց. Հրանտ Բագրատյան
ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ՀՀ սահմանադրական փոփոխություններին։ «Էսսե նո. 3. «Նոր սահմանադրությունը և մարդու հիմնական իրավունքները և ազատությունները» «Սահմանադրական «բարեփոխումների» հանձնաժողովի անդամները (Գ.Հարությունյան, Վ.Պողոսյան, Հ.Թովմասյան, Գ.Դանիելյան, Գ.Ղազինյան) հաճախ են ասում. 1995 և 2005թթ. սահմանադրությունները մի մարդու համար էին (այսինքն՝ Նախագահի) , իսկ նոր Սահմանադրությունը մարդու (այսինքն՝ քաղաքացու)
ՎՍԴՀԿ-ն կհանդիպի Սերժ Սարգսյանի հետ
Կուսակցության վարչությունում վրդովված են ՀԱԿ-ական մամուլի հրապարակումներից
«Նորմալ, կառուցողական քննարկում է եղել». Անժելա Խաչատրյանը` նախագահի հետ հանդիպման մասին
«Կուսակցությունն արդեն իր տեսակետները նախագծի վերաբերյալ ներկայացրել է հայտարարության տեսքով: Մեզ համար անընդունելի դրույթները նշել ենք հայտարարության մեջ: Այդ առաջարկությունները բարձրացրեցինք նաեւ այնտեղ: Իրենց կողմից կար պատրաստակամություն եւ նշվեց, որ սա, իհարկե, այն փաստաթուղթն է, որը պետք է քննարկվի, փոփոխությունների ենթարկվի: Այնպես որ, նորմալ քննարկում էր»,-Aravot.am-ի հետ զրույցում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին այսպիսի տեսակետ
Գագիկ Խաչատրյանը հրաժարվում է պարգեւատրման գումարից
Ֆինանսների նախարարն առաջարկում է հարկային խախտումների համար հավաքած տուգանքների գումարի մի մասն ուղղել պետական բյուջե Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն առաջարկում է փոփոխություն կատարել «Հարկային ծառայության մասին» օրենքում, եւ ըստ այդ փոփոխության Խաչատրյանը հրաժարվում է հարկայինին հասանելիք որոշակի գումարից: Ինչպես տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից, օրենքի փոփոխությամբ առաջակվում է պետական կառավարչական հիմնարկներից, պետական եւ համայնքային ոչ
ՀՀ գլխավոր դատախազը մասնակցել է ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստին
Աստանայում կայացել է ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 25-րդ հոբելյանական նիստը՝ նվիրված կառույցի ստեղծման 20-ամյակին: Ֆորումի աշխատանքներին մասնակցել են ԱՊՀ գլխավոր դատախազությունների պատվիրակությունները՝ Ղազախտանի Հանրապետության գլխավոր դատախազ Ասխատ Դաուլբայևի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի, Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազ Ալեքսանդր Կոնյուկի, Ղրղզստանի Հանրապետության գլխավոր դատախազ Ինդիրա Ջոլդուբաևայի, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկայի, Տաջիկստանի
ՀՀ ոստիկանություն. Պատկերը սեպտեմբերի 1-ից այլ է լինելու. (Տեսանյութ)
Հուլիսի 27-ին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության մամլո սրահում ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի մասնակցությամբ տեղի ունեցավ մամլո ասուլիս՝ նվիրված նոր ուսումնական տարվա մեկնարկին: Նորիկ Սարգսյանը նախ խոսեց ամառային ամիսներին երեխաների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարները կանխարգելելու ուղղությամբ տարված աշխատանքների մասին՝
«Ռեքվիեմ»-ի ընտրությունը թող ոչ մեկին չզարմացնի և չմտահոգի». Լյուբով Կազարնովսկայա
Սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կհնչի համաշխարհային դասական երաժշտության գլուխգործոցներից մեկը՝ Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը»։ Սա հարգանքի տուրք է Հայոց ցեղասպանության զոհերի և Արցախի անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած սուրբ նահատակների հիշատակին: «Ստեղծագործության ընտրությունը թող ոչ մեկին չզարմացնի և չմտահոգի,- ասում է համերգի գեղարվեստական ղեկավար, հայտնի օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան.- սա Վերդիի երաժշտության սգո քայլարշավը չէ
Սերժ Սարգսյանը հանդիպեց Ազատ դեմոկրատների հետ
Սահմանադրական բարեփոխումների շուրջ ՀՀ Նախագահի նստավայրում քաղաքական ուժերի հետ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ազատ դեմոկրատներ կուսակցության ներկայացուցիչներ Խաչատուր Քոքոբելյանի, Մասիս Այվազյանի, Անժելա Խաչատրյանի և Հովհաննես Ղազարյանի հետ: ՀՀ Նախագահի աշխատակազմ
Քիմպրոմցի. «Սեպտեմբեր ա գալիս, իմ երեխեն չի կարում դպրոց գնա»
Քիմպրոմցիներն էլի ցույց են արել Այսօր «Վանաձոր-Քիմպրոմ»-ի աշխատողները նորից հավաքվել էին Լոռու մարզպետարանի դիմաց: «Վարչապետը թողել ա էս ժողովրդին, գնացել ա արձակուրդ, հա՞, գիտե՞ք, որ էս ժողովրդի փողերը չեն տվել, էն օրն եկել ա, ասավ Էդ հարցը կլուծենք: Մեր երեխեքը դրանից չեն կշտանում, ոչ էլ նրա արձակուրդից: Մենք վիճակ չունենք, փող չունենք, սեպտեմբեր ա գալիս,
Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի պատվիրակության գրասենյակի նորանշանակ ղեկավարին
Օգոստոսի 27-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի պատվիրակության (UNICEF) գրասենյակի նորանշանակ ղեկավար Տանյա Ռադոչային: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց հիմնադրամի` ավելի քան երկու տասնամյակ շարունակվող գործունեությունը Հայաստանում՝ նշելով, որ այս տարիների ընթացքում հիմնադրամի երևանյան գրասենյակը լավ համագործակցություն է հաստատել Հայաստանի կառավարության, պետական և հասարակական կառույցների հետ, ինչը նպաստում է
Իջեւանի նախկին ոստիկանապետը կդիմի վերաքննիչ դատարան
Կոթեցիները նամակ-խնդրանքով դիմել են Սերժ Սարգսյանին
«Հաշմանդամություն ունեցող երեխաները չեն խոչընդոտում հաշմանդամություն չունեցողների ուսման բնականոն ընթացքը»
ՀՀ-ում 8000-ից ավելի հաշմանդամություն ունեցող երեխաներ կան, որոնք պարբերաբար բախվում են տարբեր խնդիրների՝ կապված շփման, տեղաշարժման, կրթության և այլնի հետ, բայց ամենամեծ խնդիրը, ըստ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Սուսաննա Թադևոսյանի, հասարակության վերաբերմունքն է: Թեև այն տարիների ընթացքում էապես փոխվել է, բայց, այնուամենայնիվ, հաճախ է իրեն զգացնել տալիս: «Հույսի կամուրջ» ՀԿ նախագահն այսօր լրագրողների հետ հանդիպման
Բելառուսի նորանշանակ դեսպանը ՀՀ ԱԳ նախարարին հանձնեց իր հավատարմագրերի պատճենը
Օգոստոսի 27-ին Հայաստանում Բելառուսի Հանրապետության նորանշանակ դեսպան Իգոր Նազարուկը իր հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Ողջունելով հյուրին` ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորեց նրան Հայաստանում Բելառուսի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ դեսպան Իգոր Նազարուկն իր գործունեությամբ կնպաստի հայ-բելառուսական հարաբերությունների առավել խորացմանն ու ամրապնդմանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար` դեսպանը վստահեցրեց, որ երկու երկրների
Իրանը կարող է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալը. Eadaily
Իրանը շահագործման է հանձնել նոր գազի կայան, որպեսզի մեծացնի բնական գազի արտահանումը հարեւան երկրներ: «Eadaily»-ի փոխանցմամբ՝ այդ դեպքում արտահանման ծավալը մեկ օրում կարող է հասնել մինչեւ 60 միլիոն խորանարդ մետրի: Հաղորդվում է, որ նոր մեխանիզմը թույլ կտա Իրանին մեծացնել հարեւան երկրներ արտահանվող գազի ծավալը, այդ թվում՝ Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան եւ Նախիջեւան, ներկայիս օրական 24 միլիոնի
Քրակատարողական հիմնարկի պաշտոնատար անձինք չարաշահել են պաշտոնեական լիազորությունները. հարուցվել է քրեական գործ
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Հայկ Գ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ հիշյալ քրեակատարողական հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք հորդորել են իրեն ընդունել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով իրեն առաջադրված մեղադրանքը: Հիշյալ քրեակատարողական հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց նշված գործողությունների արդյունքում ինքը
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության ներկայացուցիչների հետ
Նախագահ Սերժ Սարգսյանը, սահմանադրական բարեփոխումների շուրջ խորհրդակցությունների շրջանակում, այսօր հանդիպում է ունեցել նաև Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն (ՀՔԴՄ) կուսակցության ներկայացուցիչներ Խոսրով Հարությունյանի, Լուսինե Թումյանի և Սարգիս Ղանթարջյանի հետ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Շիրակի սահմանամերձ գյուղերը մնացել են առանց աշակերտների (Տեսանյութ)
Ինչպես տեղեկացրել ենք, Շիրակի մարզի 5 գյուղերի՝ Զարիշատի, Անի կայարանի, Ջաջուռ կայարանի, Շաղիկի ու Աղվորիկի դպրոցները չունեն առաջին դասարանցիներ: Սահմանամերձ Զարիշատ գյուղում սովորող աշակերտների թիվը 7 է, մինչդեռ դպրոցը երկրաշարժից հետո կառուցվել է 40 աշակերտի համար: Գյուղի հիմնական դպրոցի տնօրեն Ալվարդ Շաղոյանը աշակերտների սակավաթիվ լինելը պատճառաբանում է գյուղի աշխարհագրական դիրքով ու բնակլիմայական պայմաններով: Անցած տարի
ՀԱԿ անդամ. «Նաեւ երկրորդ փուլի դրույթի վրա է հիմնված Սերժ Սարգսյանի վերարտադրման պլանը»
ՀԱԿ անդամ Արշակ Մուսախանյանը, ի պատասխան Վենետիկի հանձնաժողովի անդամ Այվարս Էնձինսի այն կարծիքի, թե «քաղաքական այն ուժերը, կուսակցությունները, որոնք արհամարհում են սահմանադրական բարեփոխումները, դրանց հետ կապված գործընթացները, նրանք իսկական քաղաքական գործիչներ չեն», Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Եթե հանձնաժողովի անդամը նման բան է ասել, հետևաբար համապատասխանաբար կասեմ, որ այն եվրոպացիները, իրավաբանները կամ քաղաքական գործիչները, որոնք կողմ
«Հաշմանդամություն ունեցող երեխային թիվ 125 դպրոց չընդունելու պատճառը հատուկ մասնագիտական խումբն է»
«Երևանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 դպրոցի տնօրենը ոչ թե հրաժարվել է դպրոց ընդունել հաշմանդամություն ունեցող երեխային, այլ ընդամենը մտավախություն է ունեցել, որ դպրոցը չի կարողանա երեխայի կրթությունը կազմակերպել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Սուսաննա Թադևոսյանը: Նա նշեց, որ հասցրել է խոսել և´ երեխայի ծնողի, և´ դպրոցի տնօրենի, և´
Աշխատանքային շրջայց` Շենգավիթ վարչական շրջանի կրթամշակութային օջախներ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը հերթական աշխատանքային շրջայց է կատարել Շենգավիթ վարչական շրջանում: Վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի ուղեկցությամբ Արայիկ Քոթանջյանը ծանոթացել է շրջանում իրականացվող շինբարեկարգման աշխատանքների ընթացքին, այցելել 2015 թ. ծրագրերով հիմնանորոգվող կրթամշակութային հիմնարկներ՝ հ. 5 մշակույթի կենտրոն, հ. 16 և հ. 32 գրադարաններ, Ա.Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց: Աշխատանքների ընթացքին
Արաբկիրում գունազարդում են մանկական խաղերը, ներկում ու նորոգում նստարանները
Արաբկիր վարչական շրջանում ավարտին են մոտենում մանկական խաղերի գունազարդման, նստարանների ներկման և նորոգման աշխատանքները: Նպատակը բակային տարածքների գույքի` արևից խամրած վառ գույները վերականգնելն ու բակային ենթակառուցվածքների մշտական գեղեցիկ տեսքն ապահովելն է: Նախօրեին գործընթացն ավարտվել է Արաբկիրի Ավետիսյան 78, 80 հասցեների բակային տարածքում: Աշխատանքների ընթացքը վերահսկվում է վարչական շրջանի համապատասխան բաժնի կողմից: Երևանի քաղաքապետարան
Ներքին Չարբախ գնալ-գալը վտանգավոր է դարձել
Սա Երեւանի Ներքին Չարբախ թաղամասի՝ դեպի կանգառ տանող ճանապարհն է: Մի քանի օր առաջ այստեղ դեռեւս բետոնե արահետ կար, այն քանդել են, ու այժմ մի ողջ թաղամաս ստիպված է գնացքի գծերը հատել՝ կոշիկներով թաղվելով կես մետր խորությամբ փոսերի ու քարերի մեջ: Երեկոյան ժամերին ընդհանրապես վտանգավոր է այս «ճանապարհով» տուն վերադառնալը, չհաշված շրջակայքում ոռնացող սոված շները:
Կարինե Աճեմյանը՝ 27 դպրոցի մասին. «Մարդը օրենքով է ընտրվել»
ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարինե Աճեմյանն Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով թիվ 27 դպրոցում կայացած տնօրենի ընտրությունը, որի արդյունքում ընտրվել է նախին տնօրեն Սուսաննա Սարգսյանը, որը դատապարտվել էր պետությանը խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար, ասաց. «Քանի որ կառավարման խորհուրդն ընտրել է տնօրենին, ես այս կապակցությամբ ոչինչ ասել չեմ
«Առանց ընթերակայի ձերբակալում են, հետո ժամեր անց ընթերակա բերում՝ արձանագրում են»
Հարցաքննվեցին վկաներ Թեւոսիկի եղբոր սպանության գործով
Լուսակերտի բնակիչները, դպրոցից հանելով երեխաներին, արտագաղթում են ՌԴ ու Ուկրաինա (Տեսանյութ)
Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի Լուսակերտ գյուղի 130 աշակերտի համար կառուցված միջնակարգ դպրոցն այսօր ունի ընդամենը 52 աշակերտ: Ընդ որում, նրանց թիվը տարեցտարի պակասում է. նախորդ տարվա հետ համեմատ՝ պակասել է 10-ով: Այս մասին տեղեկացրեց դպրոցի տնօրեն Աշոտ Գալստյանը՝ նշելով, որ իրենց գյուղից մարդիկ արտագաղթում են թե՛ ՌԴ, թե՛ Ուկրաինա, լինում են դեպքեր, երբ չեն սպասում
«Ի՞նչ տպավորություն պիտի ստանայինք, հո հարս ուզելու չէի՞նք գնացել». Ալեքսանդր Արզումանյան
Քիչ առաջ նախագահ Սերժ Սարգսյանը Սահմանադրական փոփոխությունների շուրջ կոնսուլտացիաների շրջանակներում հանդիպում է ունեցել ՀՀՇ-ի ներկայացուցիչների՝ Ալեքսանդր Արզումանյանի, Արարատ Զուրաբյանի եւ Դավիթ Առաքելյանի հետ: Պարոն Արզումանյանը մեզ հետ զրույցում հարցին՝ ի՞նչ տպավորություն ստացաք հանդիպումից՝ կատակեց. «Ի՞նչ տպավորություն պիտի ստանայինք, հո հարս ուզելու չէի՞նք գնացել, որ տպավորություն ստանայինք»: Նա ասաց. «Մենք մեր առաջարկները ներկայացրեցինք, կընդունեն՝ կընդունեն, չէ՝


















































