Օրվա լրահոսը

ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ըստ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի՝ ընկերությունը կաջակցի առանցքային ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը, այդ թվում՝ երկաթուղիների, ճանապարհների, խողովակաշարերի, օպտիկամանրաթելային ցանցերի և այլն։

Մարզերի 232 դպրոց նախատեսվում է ներառել՝ պաշտոնական ձևակերպմամբ՝ կրթական պայմանների «բարելավման» գործընթացում: Փակվելո՞ւ են արդյոք դրանք. «Ժողովուրդ»

Կրթության ոլորտի մի շարք փորձագետներ մտավախություն են հայտնում, որ դպրոցների հնարավոր միավորումը կամ աշակերտների տեղափոխումը հարևան բնակավայրեր կարող է լրացուցիչ հարված հասցնել փոքր համայնքների կենսունակությանը։

50-ից ավելի հասցեներում խուզարկություններ են՝ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքի առթիվ նախաձեռնված վարույթով. Կիմա Ավդալյան

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանի ֆեյսբուքյան գրառումը Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 50-ից ավելի հասցեներում իրականացվում են խուզարկություններ:

Երեկ Հանրապետության հրապարակում Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին մասնակցել է 80,000 քաղաքացի

Հանրապետության հրապարակում երեկ երեկոյան տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» դաշինքի հրավիրված փոփոխության հանրահավաքը: Ըստ դիտորդների՝ տարբեր հաշվարկներով դաշինքի հանրահավաքին ներկա է եղել շուրջ 80,000 մարդ: Կայացած հանրահավաքը Հայաստանում իր թվաքանակով վերջին 8 տարիների ամենամարդաշատ հանրահավաքն էր:

Ինչո՞վ է ՔՊ-ն տարբերվում մնացած 17-ից

Ինձ երբեմն հարցնում են. «Դու իսկապե՞ս կարծում ես, որ Փաշինյանի ռեժիմից ավելի վատը չի կարող լինել: Չէ՞ որ այսինչ թեկնածուն նախկինում մեղքեր է գործել, իսկ այն մեկն ունի վառ արտահայտված աշխարհաքաղաքական դիրքորոշում»: Դե, պարզ է՝ կատարյալ թեկնածու կամ քաղաքական ուժ գոյություն չունի: Բայց կա մի կետ, որով ՔՊ-ն տարբերվում է ընտրությունների մնացած 17 մասնակիցներից, նույնիսկ

Ա՛յս է, որ բացակայեցաւ եւ կը շարունակէ բացակայիլ Երեւանի իշխանութիւններուն մօտ, որոնք չեն արձագանգեր Ստեփանակերտի հայոց եկեղեցւոյ հիմնական քանդումին. «Ազդակ»

Լիբանանի կառավարութիւնը կողմ է Իսրայէլի հետ ուղիղ բանակցութիւններ վարելու եւ խաղաղութեան գործընթաց սկսելու: Միաժամանակ սակայն կը դատապարտէ իսրայէլեան ներխուժումը, շարունակուող ոտնձգութիւններն ու հիմա` քաղաքակրթական նշանակութիւն ունեցող կառոյցներու աւերումը: Մինչ, Երեւանի ներկայացուցիչները խաղաղութեան պայմանագիր կը նախաստորագրեն ներխուժուած տարածքներով, Պաքուի մէջ պահուող ռազմագերիներով եւ քանդուող եկեղեցիներով:

Զբոսաշրջային հոսքերն ավելացել են բացառապես այն բանի շնորհիվ, որ նախորդ տարի դրանք շատ ավելի կտրուկ նվազել էին. «168 ժամ»

Զբոսաշրջիկների թիվը կտրուկ կրճատվել էր հատկապես անցած տարի։ Անցած տարվա ապրիլին ավելի քան 40 հազարով պակաս այցելու էր եկել։ Դրանից առաջ էլ զբոսաշրջիկների թիվը նվազել էր։ Ու հիմա, երբ այս տարվա այցելուների քանակը համեմատում ենք 3 տարի առաջվա հետ, տեսնում ենք, որ զբոսաշրջության ոլորտում բացարձակ առաջընթաց չի գրանցվել։

Այս իշխանություններն այս էլ որերորդ անգամ բանակը, ծառայությունը, վարժական հավաքները ներկայացնում են որպես պատժամիջոց. «Փաստ»

Այստեղ, սակայն, մի հարց է բաց մնում՝ ինչո՞ւ են իշխանությունները վստահ, որ Ռուսաստանից հայրենիք վերադարձող քաղաքացիներն անխտիր ընտրելու են ընդդիմությանը:

«Պարոն Քոչարյան, դե մի զանգով լուծեք ելակի խնդիրը։ Զանգեք ՌԴ-ի ձեր ընկեր Վլադիմիր Պուտինին, ում հետ քիմիա ունեք»․ Արամ Սարգսյան. «Ա1+»

«Իշխանությունների թուլության ու ծուլության պատճառով 4 տարի այդ 1 մլրդ դոլարը չենք ստացել». Արամ Սարգսյան

«Ինձ չներեցին ՔՊ-ականները՝ Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճելու համար»․ Արթիկում ծեծված քաղաքացին նոր մանրամասներ է պատմում

Ինչպես տեղեկացրել ենք, Արթիկում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, Ռոբերտ Քոչարյանի համակիր Հակոբ Հարությունյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելը)։ Հակոբ Հարությունյանը հենց նոր Aravot.am-ին փոխանցեց, որ 5-6 ժամ քննչականում է եղել, իրեն հարցաքննել են, այնուհետև զննել իր մեքենան,

«Խիստ դատապարտելի են ՔՊ–ի կողմնակիցների կողմից Մասիսում «Ուժեղ Հայաստան» կուսակցության ու Արթիկում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների քարոզարշավի խոչընդոտման ու բռնության գործադրման դեպքերը». Դանիել Իոաննիսյան

«Ուզում եմ նաև բոլոր ուժերին հիշեցնել, որ ընտրությունները մի քանի օրից ավարտվելու են, իսկ մենք, բոլորով, շարունակելու ենք իրար կողք–կողքի ապրել։ Պետք չի թշնամանալ»։

«Մեզ փորձում են կերակրել ինչ-որ շինծու վիճակագրությամբ, որտեղ միջազգային հարթակները՝ Euronews-ից մինչև IRI, բացահայտորեն աշխատում են իշխանության օգտին»․ Ռոբերտ Ամստերդամ

Ռոբերտ Ամստերդամն ասաց․ «Ամեն մի խուզարկություն, ամեն մի ապօրինի ձերբակալություն մանրամասն փաստագրվում է մեր թիմի կողմից և ներկայացվելու է միջազգային բոլոր ատյաններին՝ որպես Հայաստանում ընտրական գործընթացի բացահայտ տապալման և քաղաքական բռնաճնշումների անհերքելի ապացույց»։

ԵՄ-ն ու Ադրբեջանը վերսկսում են երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցությունները

Ադրբեջանն ու Եվրամիությունը համաձայնեցրել են «Գործընկերության առաջնահերթությունների» տեքստը և վերսկսել ռազմավարական համագործակցության շուրջ բանակցությունները: Այս մասին հաղորդում է երկրում ԵՄ պատվիրակությունը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Բաքվում ԵՄ-ի և Ադրբեջանի միջև արդյունավետ բանակցություններ են տեղի ունեցել գործընկերության 30-ամյակի կապակցությամբ: Բանակցողները նախնական համաձայնության են եկել «Գործընկերության առաջնահերթությունների» տեքստի վերաբերյալ և պաշտոնապես վերսկսել են բանակցությունները նոր երկկողմ համաձայնագրի

«Մեքենայիս դուռը բացեց, թե՝ դուրս արի, խոսելու բան կա, ու թե բա՝ կոկորդդ կտրեմ, մեկ էլ էդ հայացքով նայեցիր»․ ինչ է պատմում «Հայաստան» դաշինքի ծեծի ենթարկված անդամը

Արթիկում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, Ռոբերտ Քոչարյանի համակիր Հակոբ Հարությունյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Ուժեղ Հայաստան»-ի նախընտրական հանրահավաքում ժ. 20:16-ի դրությամբ գտնվել է շուրջ 17500 մարդ. ԻՔՄ

ԻՔՄ հաղորդագրությունը հունիսի 3-ին Երևանում կայացած «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ամփոփիչ հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ Այսօր՝ հունիսի 3-ին, Երևանի Հանրապետության հրապարակում ժամը 19:00-ից մեկնարկել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ամփոփիչ հանրահավաքը: «Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 20:16-ի դրությամբ հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ

«Հունիսի 7-ին հայերը պարտավոր են Ալիևին ուղարկել հստակ մեսիջ՝ մենք չենք նվաստանալու․ Փաշինյանին ուղարկելու ենք Ադրբեջան»․ Սամվել Կարապետյան

«Հայ ժողովուրդը կկայացնի վերջին տասնամյակի ամենակարևոր որոշումներից մեկը։ Հայերը պետք է մասնակցեն ընտրություններին, որպեսզի ուրիշները մեր փոխարեն չորոշեն մեր ճակատագիրը»։

«Արտուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է». Ռոման Երիցյան

Փաստաբան Ռոման Երիցյանը գրում է. «Արտուր Օսիպյանի ուղերձը քրեակատարողական հիմնարկից։ Հիշեցնում եմ, որ այսօր Օսիպյանի հայտարարած հացադուլի 16-րդ օրն է։ Անկախ իմ և այլ պաշտպանների հորդորներից՝ Օսիպյանը հացադուլից դուրս գալ չի պատրաստվում, քանի դեռ հրապարակային ներողություն չի ստացել Նիկոլ Փաշինյանից։ Օրեցօր նրա առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է»։ Նամակում ասված է «Հարգելի հայրենակիցներ Ինձ կալանավորելու հիմնական

«Նիկոլ, վերջ, այ տղա, պիտի գնաս, հերիք է, հոգնել ենք, զզվել ենք, այսքան չարիք ու պառակտում բերած մարդը չի կարող ազգ սիրել»

«Մեր երկիրը պետք է ի վերջո ադրբեջանցիների ձեռքից վերցնենք, տանք հայերին։ Ո՞վ ես դու, քեզնից ի՞նչ ես ներկայացնում, որտեղի՞ց եկար էս ժողովրդի գլխին, այ ազգակործան, այ պատուհաս, այ չմարդ, այ հակամարդ»։

Yerkir.am կայքն այսօր ենթարկվել է հակերային հուժկու հարձակման

Սիրելի՛ ընթերցողներ, ցավով հայտնում ենք, որ Yerkir.am կայքն այսօր ենթարկվել է հակերային հուժկու հարձակման։ 🔻Հակերներն օգտագործել են տեխնիկական ողջ զինանոցը հնարավորինս շատ վնաս պատճառելու նպատակով։ Մուտք գործելով կայք` նրանք տեղադրել են տեսանյութ Նիկոլ Փաշինյանի և Ալիևի պատկերներով`«Շուտով» վերտառությամբ (տե’ս խտանկարը)։ 🔍Մեր մասնագետները այժմ աշխատում են վերականգնման ուղղությամբ։ Մինչ այդ` ընթերցողներին առաջարկում ենք մեր հրապարակումներին ծանոթանալ

Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ի համար նոր խորհրդանիշ է մտածել․ Գավառի հանրահավաքում պատմեց դրա մասին

Նիկոլ Փաշինյանը մտահոգված է՝ քարոզարշավն ավարտվեց, ո՞նց են առանց օրը 7-8 անգամ քեֆ անելու ապրելու։

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Կարծում ենք, որ Եվրոպան պետք է զգալիորեն ավելի շատ աջակցի յուրաքանչյուր ժողովրդի, որին Ռուսաստանը կառչել է ատամներով և փորձում է բաց չթողնել դեպի ազատություն։ Սա հատկապես արդիական է Հայաստանի համար` այդ երկրում ընտրություններին ընդառաջ։ Սա պարզապես մեկ կամ մյուս քաղաքական ընտրության հարց չէ»։

Մեր անկախությունը ելակի դիմաց չենք զիջելու․ Արարատ Միրզոյան

Ըստ Արարատ Միրզոյանի՝ արտահանվող հայաստանյան ապրանքների դեմ ՌԴ-ի կողմից կիրառվող սահմանափակումներն անհիմն և չպատճառաբանված են։

«Այսօր փորձում են ջնջել մեր ինքնությունը, նույնիսկ հասել են նրան, որ փորձում են ասել, թե այս երկիրն էլ մերը չէ․ թույլ չենք տալու, հեռացիր»․ Ավետիք Չալաբյան

«Սրանից 5 տարի առաջ այս հրապարակը վանկարկում էր, որ Նիկոլը հեռանա, բայց Նիկոլը կարողացավ վերարտադրվել, որովհետև մեր ժողովրդի զգալի մասին վախեցրեց նախկինների վերադարձով։ Այսօր էլ է փորձում, բայց այսօր իր մոտ չի ստացվում»։

«Իրանցի ժողովուրդը ցույց տվեց, որ իրանական դիմադրության մտածողության հազարամյա ժառանգությունը դեռևս կենդանի է». դեսպան Շիրղոլամի

«Իմամ Խոմեյնիից մինչև նահատակ Իմամ Խամենեի դիմադրության գաղափարաբանության շարունակականությունը» թեմայով գիտական քննարկում Հայ-ռուսական համալսարանում

«Այ անցյալի անպատասխանատու ուրվական, ատկատը ձեր շրջանի բանակն է եղել»․ Սուրեն Պապիկյանը՝ Ռոբերտ Քոչարյանին

Սուրեն Պապիկյանը, դիմելով ընդդիմությանը, ասաց․ «Ձեր պատկերը ութսունականների զենքերն են, մեր պատկերը՝ մայիսի 28-ին ցուցադրված նորագույն սպառազինությունը»։

«ՀՀ իշխանությունները ԱԷԿ-ում չհամաձայնեցված աշխատանքներ են կատարում արևմտյան կապալառուների հետ». Շոյգու

Հայաստանի իշխանությունները հանրապետության Ատոմային էլեկտրակայանում չհամաձայնեցված աշխատանքներ են իրականացնում արևմտյան կապալառուների հետ, ինչի հետևանքով կարելի է զրկվել երաշխիքից և գործը հասցնել աղետի։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ «Այժմ Հայաստանի իշխանությունները բանակցություններ են վարում կայանի համար արտասահմանյան վառելիքի մատակարարման շուրջ և չհամաձայնեցված աշխատանքներ են իրականացնում արևմտյան կապալառուների ներգրավմամբ։ Այդպիսով կարելի է

«Առաջարկը, որ դատախազությունում կարող են դիտարկել մեզ որոշակի հաշտության պայմաններ առաջարկելը, տրվել է մեր կողմից». Տաթևիկ Սողոյան

Հակակոռուպցիոն դատարանում Լիլի Դրմեյանի նախագահությամբ Բագրատ Սրբազանին սեփականության իրավունքով պատկանող հողերի նկատմամբ իրավունքը դադարեցնելու պահանջի մասին այսօրվա դատական նիստի ավարտին պաշտպանական կողմից մեզ բառացի փոխանցել էին, որ դատախազությունը հաշտության առաջարկություն է անում Սրբազանին, ինչի մասին մենք հրապարակում էինք արել։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է արցախահայության ներկայացուցիչներին

Հունիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց արցախահայության ներկայացուցիչներին։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց բռնի տեղահանված արցախահայերի առջև ծառացած հիմնախնդիրներին, նրանց հոգևոր խնամքին և սոցիալական կարիքներին, ինչպես նաև արցախահայության արդար իրավունքների և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանությանն առնչվող հարցերին։   Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ

«Կանգնած ենք ճակատագրական ընտրության առաջ՝ կամ պաշտպանում ենք մեր ինքնությունը և պետականությունը, կամ կորցնում ենք այն, ինչ սերունդներով պահել ենք»

Նա նշեց, որ վերջին 8 տարիներին Հայաստանի քաղաքացիներին խոստացան ապագա, բայց բերեցին հայաթափված Արցախ և տագնապի մեջ գտնվող Հայաստան։

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930