Օրվա լրահոսը

Արցախի վարչապետն ընդունել է գերմանացի մի խումբ պատգամավորների

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 4-ին ընդունել է Գերմանիայի Բրանդենբուրգի երկրամասի խորհրդարանի մի խումբ անդամների, ովքեր Արցախում են գտնվում դիտորդական առաքելությամբ: Վարչապետը ողջունել է նրանց որոշումն այցելելու Արցախ և համոզմունք հայտնել, որ այն սկիզբն է հետագա արդյունավետ համագործակցության: Գործադիրի ղեկավարը կարևորել է պարբերական շփումների նշանակությունը՝ փոխադարձ հետաքրքրության հարցերի շուրջ համատեղ ծրագրեր իրագործելու տեսանկյունից: Հյուրերը

Մեկն ասում է՝ ՀՀ նախագահը ԱՄՆ է գնում փող ուզելու, մյուսն ասում է՝ ռեաբիլիտացիայի (Տեսանյութ)

Հայաստանը Ռուսաստանի համար կարեւոր պետություն է, ըստ Ազատ Արշակյանի, մենք լավություն ենք արել ՌԴ-ին, որ մտել ենք ԵՏՄ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես` Բեյրութում

Ս. թ. մայիսի 4-ին, Բեյրութի ցուցահանդեսային կենտրոնում կբացվի «Ազգի վերածնունդը» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այն կազմակերպել է Լիբանանի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կենտրոնական կոմիտեն, «Նոյան տապան» ցուցասրահի համագործակցությամբ: Ցուցահանդեսն անցկացվում է Լիբանանի մշակույթի նախարար Ռայմոնդ Արայջիի հովանու ներքո: Ցուցահանդեսը կգործի մինչև ս. թ. մայիսի 31-ը: ՀՀ մշակույթի նախարարություն

«Մամուլի ազատությունը, երբ խոչընդոտվում է բռնությամբ»

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Գեւորգ Հայրապետյանի դիտարկմամբ . «Հանրային նշանակության հարցերի կամ քաղաքականի լուսաբանումը պաշտոնյաներին ոչ միշտ է, որ ներկայացնում է բարենպաստ: Եվ նրանք շատ հաճախ փորձում են խոչընդոտել լրագրողի իրավունքները» «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի այսօրվա հյուրերն էին «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» իրավաբան Գևորգ Հայրապետյանը և իրանահայ լրագրող Ռուբիկ Մինասյանը: Նրանք ներկայացրեցին տեղեկատվության ազատության վիճակը Հայաստանում:

Հանդիսավոր միջոցառում Տավուշի մարզի Զորական գյուղում

Տավուշի մարզի Զորական գյուղում մայիսի 3-ին տեղի է ունեցել ԽՍՀՄ կրկնակի հերոս, ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանի և ԽՍՀՄ հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրիների, ինչպես նաև Հայոց ցեղասպանության, 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակին նվիրված երեք խաչքարերի բացման հանդիսավոր արարողությունը: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը,

«Տիգրանն էլ էնտեղ չի եղել, որ միջադեպ լինի». Սուրիկ Խաչատրյան

Տիգրան Խաչատրյանին (լուսանկարում) հասարակությունից մեկուսացնելու անհրաժեշտություն չկա՞: Այսօր համայնքների խոշորացման թեմայով խորհրդարանական լսումներից հետո լրագրողներից մեկը  այս հարցը ուղղեց մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Հիշեցնենք, որ NЕWS.am-ի  տեղեկություններով, մայիսի 2-ին, երեկոյան, Սյունիքի մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, մեքենա վարելիս, վեճի է բռնվել զուգահեռ անցնող ավտոմեքենայի վարորդի հետ, ապա պայմանավորվել են հանդիպել Սդղի գյոլ կոչվող հատվածում: Երեկոյան երկու եղբայրները,

482.44 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Մայիսի 4-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 2,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 482.44 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 483 դրամ:   NASDAQ OMX Armenia

Ուկրաինան հրաժարվում է ընդունել Լեռնային Ղարաբաղի ընտրությունների արդյունքները

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության կայքում քիչ առաջ հրապարակված հաղորդագրությունում նշված է. «Ուկրաինան չի ճանաչում 2015 թվականի մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղի տարածքում տեղի ունեցած, այսպես կոչված, «խորհրդարանական ընտրությունները» եւ դրանք ոչ լեգիտիմ է համարում: Ադրբեջանի օկուպացված տարածքներում կայացած այդ «ընտրությունների» արդյունքները կարող են իրավական հետեւանքներ ունենալ»: Հաղորդագրությունում ասված է նաեւ, որ Ուկրաինան հանդես է գալիս Լեռնային

«Ատկատ»՝ Կոշ ՔԿՀ-ում. Ճաշը եփում են 470 կալանավորի համար, պահեստից դուրս գրում 739 անձի հաշվարկով

Քրեակատարողական հիմնարկներում ճաշի 70 տոկոսը թափում են, արդարադատության նախարարությունը խոստանում է ճիշտ հաշվարկ անել:

«Եթե անվտանգության երաշխիքներ ստանանք, կմասնակցենք օլիմպիադային». Արմեն Աշոտյան

«Հայաստանը կմասնակցի Բաքվում այս տարվա հուլիսին կայանալիք Միջազգային քիմիական օլիմպիադային, եթե մեր պատվիրակության համար անվտանգության երաշխիքներ տրվեն»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: «Ստանալով միջազգային կազմկոմիտեի առաջարկությունը՝ մենք նախնական դրական պատասխան ենք տվել: Եթե գնանք, ամենայն հավանականությամբ, մեր պատվիրակությանը կուղեկցեմ ես: Ե՛վ բացման, և՛ փակման արարողություններին կլինեմ

Սուրիկ Խաչատրյանը՝ լրագրողին. «Արա ինչ ես ուզում, հեռու գնա ստեղից, ի» (Տեսանյութ)

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այսօր զարմացավ հարցից, թե ինչու է խուսափում մասնակցել Բուդաղյանների գործով դատական նիստերին: «Ո՞վ, ես ինչու պետք է խուսափեմ մասնակցել»,- ԱԺ խորհրդարանական լսումներից հետո հարցին հարցով պատասխանեց մարզպետը: Նա վստահեցրեց, որ իրեն դատարան չեն կանչում այդ գործով: Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց, տեղյա՞կ է, որ այդ գործով կարեւոր տեսագրություններ են բացակայում, նա սկսեց քայլել,

Հայաստանի ու Վրաստանի միջեւ դիվանագիտական սկանդա՞լ

«Հայաստանի խորհրդարանի խոսնակը մի քանի օր առաջ ընդունել է Հարավային Օսեթիայի խորհրդարանի ներկայացուցչին եւ «երկու երկրների միջեւ» հարաբերությունների խորացման վերաբերյալ հարցեր են քննարկվել»,- այս մասին, հղում կատարելով «Резонанси» թերթին, գրել է «Грузия Онлайн»-ը: Թերթի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկատվությունը տեղադրվել է Հարավային Օսեթիայի խորհրդարանի կայքում: Նշված է, որ խորհրդարանի ներկայացուցիչ Անատոլի Բիբլիովը (լուսանկարում) ՀՀ ազգային ժողովի

Միջատները կծում են կալանավորներին, «զոն նայողները» 18 հոգու լցնում են 1 խուց. ԱԺ-ում օմբուդսմենի ահազանգը

Օմբուդսմենի զեկույցում ահազանգ կա «զոն նայողների» ճնշումների եւ ՔԿՀ-ներում անմարդկային պայմանների մասին:

Սուրիկ Խաչատրյանը հերքեց Սդղի Գյոլում տեղի ունեցած ծեծկռտուքին իր որդու մասնակցությունը

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը քիչ առաջ հերքեց իր որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությունը Սդղի Գյոլում ծեծկռտուքին: Նա վստահեցրեց, որ ծեծկռտուքի հետ իր տղան կապ չունի. «Տղաս Երեւանում է, Տիգրանն ինչ կապ ունի Սդղի Գյոլի հետ»: Հիշեցնենք, որ լրատվամիջոցներով արդեն տեղեկություն է տարածվել, որ մայիսի երկուսին Տիգրան Խաչատրյանը ծեծկռտուքի մասնակից է եղել: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Վրաստանի ԱԳՆ. «Վրաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի, այսպես կոչված, «խորհրդարանական ընտրությունները»

Պաշտոնական Թբիլիսին չի ճանաչում Լեռնային Ղարաբաղում մայիսի 3-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակված հատուկ հաղորդագրությունից: Վրաստանի ԱԳՆ-ն նշել է նաեւ, թե Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական ընտրությունները «վավերական չեն»: Վրաստանի ԱԳՆ-ն վերահաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը եւ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի, այսպես կոչված,

Եվրոպան իր դռները Թուրքիայի առջեւ չի՞ փակի

ՀՀ-ում Լեհաստանի դեսպանը բազմանշանակ պատասխանեց հարցին

Գարեգին Չուգասզյան. «Իմ շրջապատը պարզում էին կնոջս գերդաստանի տոհմածառում» (Տեսանյութ)

Հիմնադիր խորհրդարանի անդամներ Գարեգին Չուգասզյանը եւ Գեւորգ Սաֆարյանն այսօր չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ արձակվեցին Նուբարաշենի ՔԿՀ-ից, թեեւ մեղադրանքը նրանց վրայից չի հանվել: Հենց ՔԿՀ-ի առջեւ Գարեգին Չուգասզյանը լրատվամիջոցներին ասաց. «Եթե նայենք կալանքը եւ կալանքից դուրս գալը, դրանք ջղաձիգ որոշումներ են: Դա ցույց է տալիս ռեժիմի ջղաձգությունը»: Հարցին, թե արդյոք այսօրվա որոշումը հաստատում է, որ ձեզ

Սոցցանցերում ծանոթանալով՝ անչափահասները դառնում են սեռական բռնության զոհ

Վերջին տասը տարվա ընթացքում ՀՀ-ում անչափահասների նկատմամբ սեռական բռնության դեպքերի աճ է գրանցվել: Սակայն վերջին տարվա ընթացքում այդ թիվը նվազել է: Այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Սեռական բռնությունը՝ անչափահասների նկատմամբ Հայաստանում» քննարկմանը ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վարդանյանը ներկայացրեց վիճակագրությունը. «2013-ին իգական

ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Եժի Նովակովսկին`Ռիգայի գագաթաժողովից ակնկալիքների մասին

Կոմիսար Հանն իր վերջին այցի ընթացքում պատրաստակամություն հայտնեց պարել Հայաստանի հետ: Ինչքանո՞վ զգացմունքային կլինի պարը`կախված է մյուս զույգից

«Ո՞վ ու ինչպե՞ս է չափում հանրային շահը». Արծվիկ Մինասյանը մի շարք հարցեր ուղղեց փոխնախարարին

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր համայնքների խոշորացման թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ մի շարք հարցեր ներկայացրեց: Նա նախ նկատեց, որ համայնքները, հանրության շահերից ելնելով կարող են միացվել կամ առանձնացվել, ապա հարցրեց՝ ինչպես է չափվում ու ով է չափում հանրության շահը, ինչ չափորոշիչներ պետք է գործեն այստեղ: Հաջորդ հարցով նա հետաքրքրվեց՝ որքանով է տրամաբանական ու

«Պետք է Արցախից դեսանտ հրավիրենք մեզ մոտ ընտրություններ կազմակերպելու»

ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների մասին կարծիք են հայտնում Ազատ Արշակյանն ու Արամ Սարգսյանը

«Լրագրողների ցուցմունքը հաշվի չեն առնի». լրագրողին չհարցաքննելու օմբուդսմենի առաջարկը չեն ընդունում

Օմբուդսմենն առաջարկում է լրագրողներին չհարցաքննել եւ որպես վկա չկանչել՝ տեղեկատվության աղբյուրը բացահայտելու նպատակով, արդարադատության նախարարությունը չի ընդունում:

Ժիրայր Սեֆիլյան. «Նրանք ամեն օր են բռնաբարում Սահմանադրությունը» (Տեսանյութ)

Ըստ Ժ. Սեֆիլյանի՝ «Ռեժիմը չունի Հյուսիսային Կորեայի ռեսուրսը, որ ներփակվի աշխարհից եւ ճնշի ժողովրդին»

Եժի Նովակովսկի. «ԼՂՀ-ն մի տարածք է, որն իրավական կարգավիճակ չունի»

Լեհաստանի դեսպանի դիվանագիտական պատասխանը՝ ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայության հարցին

«Հավատքով, մեր Տիրոջով մենք կկարողանանք շենացնել և զորացնել մեր երկիրը, մեր հայրենիքը, մեր ժողովրդին տալ այն կյանքը, որին արժանի է». Արմեն Ամիրյան

Qahana.am կայքի այս շաբաթվա հյուրն է Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանը Արարատյան Հայրապետական թեմի Թեմական խորհրդի անդամ եք շուրջ տասնհինգ տարի: Ի՞նչ աշխատանքներ են կատարվել, ի՞նչ ծրագրեր ունեք ապագայում: Իմ մասով աշխատանքն ու մասնակցությունն ավելի շատ կապված է եղել մեդիայի հետ, այսինքն՝ մասս-մեդիայի ներգրավումը հոգևոր կյանքում, հոգևոր կյանքի լուսաբանումը մասս-մեդիայում: Մենք ձեռնամուխ եղանք ստեղծելու

ԲՀԿ նախագահը հանդիպել է նախկին ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին

Մայիսի 4-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է նախկին ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի եւ նրա ընտանիքի անդամների հետ, ովքեր եկել էին իրենց շնորհակալությունը հայտնելու Նաիրա Զոհրաբյանին՝ Հակոբի գերության ողջ ընթացքում որպես ԵԽԽՎ պատգամավոր՝ միջազգային տարբեր կառույցներում այդ հարցը մշտապես բարձրացնելու եւ Հակոբի վերադարձը կա՛մ երրորդ երկիր, կա՛մ Հայաստան ապահովելու համար: Հակոբ Ինջիղուլյանն ու զինվորի

Արթուր Սարգսյանի՝ իրականության փոխակերպումները

«Դալանում» բացվել է ճանաչված նկարչի «Փոխակերպելով իրականությունը» ցուցահանդեսը

Վիճաբանության ժամանակ բռունցքով հարվածել է իր աչքին

Մայիսի 2-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ երեկ, ժամը 12.00-ին, Նոր Խարբերդի ամառանոցներում Արմենի տղաները ծեծել են Մուրադին, ով գտնվում է ծանր վիճակում: Մեկնած օպերատիվ խմբին, ժամը 14.00-ին, 1973 թ. ծնված Մուրադ Բ.-ն հաղորդում է տվել, որ

Աշակերտական օլիմպիական շարժումը` ուշադրության կենտրոնում

2015թ. մայիսի 4-8-ը Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում կանցկացվի “Քիմիա” առարկայի դպրոցականների Մենդելեևյան միջազգային 49-րդ օլիմպիադան, որին մասնակցում են 15 երկրի` թվով 92 աշակերտ և թիմերի 20 ղեկավար (Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա, Բուլղարիա, Ռումինիա, Հունգարիա, Լիտվա, Ղրղըզստան, Ղազախստան, Թուրքմենստան, Ուզբեկստան,  Տաջիկստան, Սաուդյան Արաբիա): Միջոցառմանը ներկա է գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարար

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031