Օրվա լրահոսը
Ներքին եւ արտաքին «պացիֆիզմը»
Եթե քեզ վրա հարձակվում են, դու պետք է պաշտպանվես: Եթե քեզ ուզում են ոչնչացնել, պետք է ոչնչացնես քեզ վրա հարձակվողին: Մեր հարեւան պետությունների ղեկավարները չեն թաքցնում, որ իրենց նպատակն է վերացնել հայերին այս տարածաշրջանից, եւ երբ այդ ուղղությամբ գործնական քայլեր են արվում, մենք պետք է վերացնենք նման ոտնձգություններ կատարողներին` որքան շատ, այնքան լավ: Այլ ելք
Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
Սամվել Բալասանյան. «Յուրաքանչյուր զինվորը` նորագույն պատմության կերտողն է»
Սիրելի hայրենակիցներ, 23 տարի առաջ այս օրը ընդունվեց պատմական մի որոշում, որով ազդարարվեց Հայոց Ազգային Բանակի ստեղծումը: Չնայած իր երիտասարդ տարեգրությանը` այսօր բանակը մեր պետականության ամրապնդման և զարգացման կարևորագույն երաշխիքն է, իսկ յուրաքանչյուր զինվորը` նորագույն պատմության կերտողը: Ջերմորեն շնորհավորում եմ Հայոց բանակի զինվորներին ու սպաներին, բոլոր նրանց, ովքեր առնչություն են ունեցել զինվորական ծառայության հետ և
Սպանությունը բացահայտվել է. Մանրամասներ Շենգավիթում տեղի ունեցած սպանության դեպքից
Երևանի Շենգավիթ համայնքի Արտաշիսյան փողոցի 39 շենքի բնակիչ Կարապետ Ոսկանյանը հունվարի 25-ի երեկոյան ոստիկանության Շենգավիթի բաժնում հայտարարություն էր տվել որդու` 47-ամյա Գերման Ոսկանյանի անհայտ կորելու մասին: Հայրը ոստիկաններին հայտնել էր, որ որդին նույն օրը իրենց շենքի բակում հանդիպել է ազգությամբ ռուս երեք անծանոթ երիտասարդների, նրանց հետ մեկնել անհայտ ուղղությամբ և այլևս տուն չի վերադարձել: Ոստիկանության
Վթարի է ենթարկվել ճանաչված դուդուկահար Կամո Սեյրանյանը. SHAMSHYAN.com
Այսօր՝ հունվարի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 03:20-ի սահմաններում Քանաքեռ -Զեյթուն բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «քթի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մետ է տեղափոխվել Չարենցավանի 4-ր թաղամասի 14 շենքի բնակիչ, 36-ամյա Կամո Սեյրանյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 00:30-ի սահմաններում Կ. Սեյրանյանը
Մինսկի խումբը Ադրբեջանին կոչ է անում հավատարիմ մնալ հակամարտությունը խաղաղ կարգավորելու իր պարտավորություններին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այսօր Կրակովում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը իրենց «լուրջ մտահոգությունն են հայտնել շփման գծի երկայնքով և հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող հարձակումների վերաբերյալ, որոնք հանգեցրել են զոհերի»։ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) այսօր տարածած համատեղ հայտարարությունում նշել են, որ «պետք է վերջ դնել անցած
Զինվել ցանկացող ոսկեպարցիներին նախարար Երիցյանը խորհուրդ է տվել դառնալ որսորդմիության անդամ
Սահմանագոտու բնակիչները զենքի փող ունե՞ն
Հ.Յ.Դ. Բիւրօ–Ռ.Ա.Կ. Կեդրոնական վարչութիւն հանդիպում Երեւանի մէջ
ԵՐԵՒԱՆ (Հ.Յ.Դ. Մամլոյ Դիւան, 27 Յունուար 2015).- Երեքշաբթի, Յունուար 27ին, Ռամկավար Ազատական Կուսակցութեան Կեդրոնական վարչութեան ատենապետ Մայք Խարապեան, ընկերակցութեամբ Կեդրոնական վարչութեան անդամ Լեւոն Պըլըքեանի, այցելեց Հ.Յ.Դ. Բիւրոյի «Քրիստափոր Միքայէլեան» կեդրոն եւ ընդունուեցաւ Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կողմէ, որուն կ՚ընկերակցէր Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ Կիրոյ Մանոյեան։ Հանդիպումի ընթացքին քննարկուեցան ընդհանրապէս հայ իրականութեան եւ մասնաւորապէս՝ Արցախի եւ
Հայոց բանակն այսօր տարածաշրջանում ամենամարտունակ ու կազմակերպված բանակն է. Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցություն
Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունն ի սրտե շնորհավորում է համայն հայ ժողովրդին ի Հայաստան և ի Սփյուռս Բանակի օրվա կապակցությամբ: Հայոց բանակը հայ ժողովրդի անկախության կերտողներից է: Մեր բանակն է ռազմի դաշտում ամրագրել հայ ժողովրդի ազատ և անկախ ապրելու անբեկանելի որոշումը և ցայսօր հանդիսանում է հայկական երկու պետությունների` Հայաստանի և Արցախի անվտանգության հիմնական երաշխավորը: Հայոց բանակն
Ադրբեջանի շախմատի հավաքականը հրաժարվել է Հայաստան գալ
Ապրիլի 18-ին Ծաղկաձորում մեկնարկելու է շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնությունը, որին նախատեսվում է 10 ազգային հավաքականների մասնակցություն: Նրանց մեջ է նաեւ Եվրոպայի 2013 թվականի չեմպիոն Ադրբեջանը: Սակայն aqzerisport-ը տեղեկացնում է, որ հարեւան երկիրը հրաժարվել է այդ օրերին Հայաստան ժամանել: Պատճառները դժվար չէ գուշակել: Նախ, պարզից էլ պարզ է, որ Ադրբեջանն ամեն գնով խուսափելու է Ցեղասպանության
«Ապրել և չմոռանալ»
Հունվարի 27-ը հրեաների ցեղասպանության՝ Հոլոքոստի շուրջ 6 մլն զոհերի հիշատակի միջազգային օրն է: Սա նաև այն օրն է, երբ հիշվում են Հոլոքոստը վերապրածները: Հենց այս նպատակով այսօր Երևանում տասնյակ մարդիկ մոմավառություն էին կազմակերպել հայ և հրեա ժողովուրդների ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված «Ապրել և չմոռանալ» գրառմամբ հուշաքարի մոտ ու ծաղիկներ խոնարհել: «Այս օրը՝ Օսվենցիմի ազատագրման օրը, շատ կարևոր է
Կյանքի համար վտանգավոր ձկնորսություն հայ-ադրբեջանական սահման հանդիսացող ջրամբարում
Ազերիների կողմից վիրավորվածը շարունակում է լիճ դուրս գալ
«Սերժ Սարգսյանը Կրեմլին էր լսեցնում»
Վովա Վարդանովի կարծիքով` նախագահի հայտարարությունները կապված են ոչ միայն ադրբեջանցիների ակտիվ պահվածքի հետ, այլ նաեւ Ռուսաստանի` թուրքերի հետ սերտ հարաբերվելու հետ
Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Ալեքսիս Ցիպրասին՝ Հունաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում նրա գլխավորած կուսակցության հաղթանակի և Հունաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: «Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ գալիք տարիները բարեկամ Հունաստանի համար կլինեն վերելքի և միջազգային դերի ամրապնդման տարիներ: Հայաստանի և Հունաստանի հարաբերությունները և համագործակցությունը խարսխված են մեր ժողովուրդների եղբայրական
Տնտեսական ազատությունների մակարդակով Հայաստանը նահանջել է 1.8 կետով. Heritage
Heritage հիմնադրամի գնահատմամբ, տնտեսական ազատությունների դասակարգման 2015 թվականի աղյուսակում Հայաստանը զբաղեցրել է 52-րդ հորիզոնականը՝ անցած տարվա համեմատությամբ նահանջելով 1․8 կետով: Նահանջը, ըստ զեկույցի հեղինակների, պայմանավորված է սեփականության իրավունքի, ինչպես նաև ֆինանսական ու աշխատաշուկայի ոլորտներում արձանագրված էական հետընթացով: «Ազատություն» ռ/կ
ԵԱՀԿ գործող նախագահը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանագծի վերջին դեպքերի առիթով
ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանագծին վերջերս լարվածության աճի առնչությամբ, ասված ԵԱՀԿ պաշտոնական կայքում: «Կողմերին հորդորում եմ ապահովել լիարժեք հրադադարի ռեժիմը և ռազմական գործողությունների դադարեցումը, որոնք սահմանված են 1994թ. մայիսին ձեռք բերված համաձայնագրով», – ասել է Դաչիչը, – «Ցավում եմ տեղի ունեցած բռնությունների աճի համար, որոնց արդյունքում
Ղարաբաղի մասին զեկույցի նախապատրաստական աշխատանքներ՝ ԵԽԽՎ-ում
«Ադրբեջանցի մեր գործընկերները պարզապես անհրաժեշտություն ունեին իրենց ներքին հանրային կարծիքի մոտ ցույց տալ, որ ինչ-որ գործողություններ են անում: Բայց այդ հարցադրումը ԵԽԽՎ գործընթացների իմաստով կարող է ձգել մինչև հարց տալու, ելույթի մեջ արծարծվելու, բայց սրանից ավելի լուրջ անդրադարձերի, նկատի ունեմ զեկույցի կամ նոր նախաձեռնության համար այլ բնույթի հարցադրումներ են անհրաժեշտ»,-Aravot.am-ի հարցին՝ արդյոք մտավախություն չկա՞, որ
Կրկին հիշեցին Դաշնակցությանը. ԴՐՕՇԱԿ
Վերջին շաբաթներին Դաշնակցությունը կրկին հայտնվել է որոշ քարոզչամիջոցների թիրախում: Սովոր ենք, որ ծանոթ ուժեր, իրենց ենթակա լրատվամիջոցների խոսափողով, պարբերաբար, իսկ երբեմն էլ գրեթե ամենօրյա հետեւողականությամբ, հակադաշնակցական քարոզչության հերթական ալիքը բարձրացնեն: Եթե ուշադիր հետեւենք, թե «հերթական ալիքները» երբ են փոթորկվում՝ կարելի է գտնել դրանց կապը կոնկրետ փաստերի եւ իրադարձությունների հետ: Օրինակ դժվար է հիշել նորանկախ Հայաստանում
Արմեն Մուրադյանը հորդորել է առկա բոլոր հարցերը բարձրաձայնել, որպեսզի տեղում պարզաբանումներ տրվեն
Դեռ անցած շաբաթ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Հայաստան դեղեր ներկրող և արտադրող ընկերությունների ղեկավարների հետ քննարկեց Եվրասիական տնտեսական միությունում դեղերի և բժշկական նշանակության ապրանքների շրջանառության միասնական սկզբունքները և կանոնները սահմանող միջազգային պայմանագրերը: Հանդիպման ընթացքում բարձրացվեցին դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ներմուծման և արտահանման գործում առկա խնդիրներ, որոնք առնչվում են մաքսազերծման հետ։ Դրանց լուծումներ տալու
Իրանը շահագրգիռ է առանց սահմանափակումների բոլոր ոլորտներում զարգացնել բարեկամ և վստահելի գործընկեր Հայաստանի հետ հարաբերությունները
Նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին: Ողջունելով հյուրին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ Հանրապետության Նախագահը կարևորել է բարձրաստիճան փոխայցելությունները, որոնք, նրա համոզմամբ, հայ-իրանական հարաբերությունների օրակարգը և համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելու լավ հնարավորություն են: Սերժ Սարգսյանը
Բանակի օրվա առթիվ Գալուստ Սահակյանը պարգևատրել է ՀՀ ԶՈՒ մի խումբ զինծառայողների
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հունվարի 27-ին Ազգային ժողովում ընդունել է մի խումբ զինծառայողների: Շնորհավորելով Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ` Գալուստ Սահակյանը մասնավորապես նշել է. «Մեր բանակը թեեւ ընդամենը 23-ամյա երիտասարդ է, սակայն հասուն է, ինչպես պատկառելի տարիք ունեցող իմաստունը: Իմաստությունն ու հսկայական փորձը հայկական բանակը ձեռք է բերել դժվարությամբ, արձանագրելով. մեծ հաջողություններ,
Պետք է շարունակենք կատարելագործել մեր մարտունակությունն ու անձնվիրաբար ծառայել հայրենիքի պաշտպանության սուրբ գործին
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի շնորհավորանքը բանակի օրվա առթիվ Սիրելի՛ հայրենակիցներ, ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման տարեդարձի կապակցությամբ: Երկարատև դադարից հետո անկախության կերտման ճանապարհին մենք ունեցանք նաև սեփական զինված ուժեր, որոնք դարձան
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ընդունել է Իրանի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հունվար 27-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ նախարարն այցի ընթացքում ոչ միայն հնարավորություն կունենա պաշտոնատար անձանց հետ քննարկելու հարցերի լայն շրջանակ, այլեւ ծանոթանալու մեր երկրի պատմամշակութային ժառանգությանը, ազգային սովորույթներին: Անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին՝ նա
Փարիզում տեղի է ունեցել «Լուսանկարներ և զանգվածային ոճրագործություններ» խորագրով կոնֆերանս-ցուցահանդես
Հունվարի 25-ին Փարիզի Կառավարման բարձրագույն դպրոցում (ESG) տեղի է ունեցել «Լուսանկարներ և զանգվածային ոճրագործություններ» խորագրով կոնֆերանս-ցուցահանդես: Միջոցառմանը ներկա փորձագետները խոսել են զանգվածային ոճրագործությունների մասին` շեշտը դնելով դրանց վերաբերյալ տեղեկատվության տարածման գործում լուսանկարների և ֆիլմերի դերի ու ազդեցության վրա: Միջոցառմանը ելույթով հանդես է եկել Վան միության նախագահ Սեդա Փափազյանը` «Լուսանկարների օգտագործումը Ֆրանսիայում Ադրբեջանի կողմից՝ քարոզչության նպատակով»
Հալածում են ՀՅԴ-ից դուրս եկած և Հիմնադիր խորհրդարանին միացած անձանց. Հիմնադիր խորհրդարան
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությանը հայտնի է դարձել, որ օրեր առաջ ՀՅԴ շարքերից դուրս եկած և Հիմնադիր խորհրդարանին միացած նախկին դաշնակցականներին հալածում են նրանց քաղաքական դիրքորոշման համար: Նախկին դաշնակցականներին են այցելում ՀՀԿ-ական գյուղապետներ, ոստիկանության թաղայիններ և ԱԱԾ ծառայողներ, ովքեր հոգեբանական և այլ բնույթի ճնշումների միջոցով փորձում են նրանց հետ պահել Հիմնադիր խորհրդարանին միանալու իրենց որոշումից: Առաջին հայացքից
«Ժառանգությունը» հայտարարում է. զինվորի մահը ծանր կորուստ է
Բանակի օրվա կապակցությամբ պատիվ ունենք շնորհավորելու Զինված ուժերի սպայակազմին եւ ողջ զինվորականությանը՝ մաղթելով քաջառողջություն, խաղաղ ծառայություն եւ բազկի զորություն: Միեւնույն ժամանակ անհրաժեշտ ենք համարում արձանագրել մեր մտահոգությունները եւ պատրաստվել ազգովի հաղթահարելու նետված բոլոր մարտահրավերները: Վերջին շրջանում եւ, հատկապես, այս տարվա առաջին օրերին ԼՂՀ պետական սահմանի ողջ երկայնքով, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական սահմանում սանձարձակ հակառակորդը սաստկացրել է
«Վահան Հովհաննիսյանը ռեժիմի հանցակիցն է եղել, սուպերքաղաքական գործիչ մի սարքեք»,-պնդում է ակտիվիստը
Քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը` սոցցանցերում հայտնի Նավակ ճոճողը, շաբաթներ առաջ իրեն ծեծի ենթարկելու դեպքով դաշնակցականներին չի մեղադրում: «Թյուր կարծիք է, դաշնակցականներին չեմ մեղադրել: Ես էլի պնդում եմ, որ ծեծի հետեւում ոստիկանապետ Վովա Գասպարյանն է ու հավատում եմ Հրանտ Մարգարյանին, որ իրենք կապ չունեն»,- ասաց ակտիվիստը` անդրադառնալով ծեծի վերաբերյալ նախօրեին ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի անդրադարձին:
Ցորենի ալյուրի հարստացման մասին օրինագծի քննարկումը հետաձգվել է 1 տարով
Հունվարի 27-ին ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը Արա Բաբլոյանի նախագահությամբ քննարկել է «Ցորենի ալյուրի հարստացման մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ oրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ կառավարությունը: Նշենք, որ կառավարությունն առաջարկում է ցորենի ալյուրը հարստացնել միկրոտարրերով, որի նպատակը որոշ միկրոտարրերի եւ վիտամինների անբավարարությամբ պայմանավորված հիվանդությունները կանխարգելումն է


















































